Հայկական Ծրագրեր Ընկերությունը
Հայկական Ծրագրեր Ընկերությունը զբաղվում է բիզնեսի կառավարման համակարգեր մշակելով, ներդնելով ու դրանց հետագա սպասարկումով: Մենք տրամադրում ենք ինչպես տիպային լուծումներ միջին ու փոքր կազմակերպություններին, այնպես էլ առանձնահատուկ լուծումներ` բարդ հաշվառում ունեցող ձեռնարկություններին և բանկային համակարգեր` բանկերին ու վարկային կազմակերպություններին:
20000 պատվիրատուներով, 230 աշխատակիցներով և 36 տարվա փորձով Հայկական Ծրագրերը հանդիսանում է ոլորտի բացարձակ առաջատարը Հայաստանում:

Ինչն ենք մենք կարևորում

Մենք գիտակցում ենք, որ մեր պատվիրատուների և մեր կազմակերպության հաջողությունն ու աճը անմիջականորեն կապված են միմյանց հետ: Հայկական Ծրագրեր ընկերության բոլոր գործընթացները կենտրոնացված են պատվիրատուի, նրա խնդիրների, պահանջների ու ակնկալիքների վրա:
Մինչև վաճառքն ու ներդրումը մեր մասնագետները ամենայն մանրամասնությամբ հետազոտում են պատվիրատուի խնդիրները, դրանք ամբողջությամբ հասկանալու և լավագույն լուծում առաջարկելու համար:
Մենք ուշադրությամբ լսում ու քննարկում ենք պատվիրատուների առաջարկները: Դրանց հիման վրա մեր համակարգերն անընդհատ աճում և հղկվում են` լավագույնս բավարարելու նրանց բիզնեսի պահանջները:
Մեր սպասարկման խմբի յուրաքանչյուր աշխատակից ամբողջությամբ ներդնում է իր ողջ գիտելիքներն ու ջանքերը` պատվիրատուների ակնկալիքները ոչ միայն լիովին արդարացնելու այլև գերազանցելու համար:
Այս մոտեցման շնորհիվ այսօր մենք մեր պատվիրատուների համար հանդիսանում ենք ոչ միայն ծրագրային ապահովում մատակարարող ընկերություն, այլ վստահելի գործընկեր ու խորհրդատու: Մեր պատվիրատուները մեզ դիմում են ոչ միայն մեր համակարգերի շահագործման հետ կապված հարցերով, այլև հաշվապահական, օրենսդրական, բիզնես-գործընթացների կազմակերպման և տեխնիկական խնդիրներով: Մենք հպարտ ենք մեր մասնագետների գիտելիքների և օգնելու պատրաստակամության նկատմամբ պատվիրատուների այսպիսի վստահությամբ: Սա ամենաբարձր գնահատականն է, որին կարող է ձգտել ծառայություն մատուցող որևէ կազմակերպություն:

Ինչու ընտրել Հայկական Ծրագրեր ընկերության համակարգերը

  • 36 տարիների ընթացքում մենք աշխատել ենք մի քանի հազար կազմակերպությունների հետ, կատարել ենք հարյուրավոր ներդրումներ: Մենք մշտապես հետևում ենք բիզնեսի կառավարման համակարգերի շուկայում կատարվող փոփոխություններին ու տեղեկացված ենք վերջին նորություններին: Այնպես որ, ձեռք բերելով Հայկական Ծրագրեր ընկերության համակարգերը, դուք ձեռք եք բերում ոչ միայն բիզնեսի ավտոմատացման գործիք, այլև Հայաստանի ու համաշխարհային լավագույն փորձն այդ ոլորտում:
  • Հայկական Ծրագրեր ընկերության համակարգերն ամենատարածվածն են Հայաստանում: Դրանք օգտագործվում են հազարավոր կազմակերպություններում, ուսուցանվում են բազմաթիվ ուսումնական կենտրոններում: Սա նշանակում է, որ համակարգը ձեռք բերելուց հետո կազմակերպությունը կարող է հեշտությամբ գտնել նաև դրան լավ տիրապետող մասնագետ կամ կարճ ժամանակում վերապատրաստել իր աշխատակցին:
  • Այսօր ՀԾ համակարգերն օգտագործվում են Հայաստանում գործող բանկերի ու վարկային կազմակերպությունների մեծ մասի, գրեթե բոլոր խոշոր ձեռնարկությունների և հազարավոր միջին ու փոքր հիմնարկությունների կողմից: Կազմակերպությունները կապված են բանկերին` ՀԾ Ինտերնետ բանկինգի համակարգերով և պետական համակարգերին` էլ. հաշվետվությունների և էլ. հաշիվ-ապրանքագրերի համակարգերի հետ ինտեգրման շնորհիվ: Ֆինանսական կարևորագույն ոլորտների այսպիսի խորը ինտեգրացիան ՀԾ համակարգերի օգտագործողներին միավորում է հզոր բիզնես միջավայրում, որի մի մասը լինելը շատ կարևոր է յուրաքանչյուր մասնակցի համար: