Համագործակցության միասնական հարթակ b2b.armsoft
Հայկական Ծրագրեր ընկերության կողմից ստեղծված b2b.armsoft առցանց համագործակցության հարթակը նախատեսված է բոլոր բիզնեսների համար: Հարթակը ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ, ապահովում է տվյալների էլեկտրոնային փոխանակում և ավտոմատացնում է մատակարար-պատվիրող հարաբերությունները։ Հայկական Ծրագրեր ընկերության համակարգերն ինտեգրված են b2b.armsoft հարթակի հետ, այսինքն՝ վերջինիս հնարավորությունները կարելի է օգտագործել անմիջապես ՀԾ համակարգերի մեջ: ՀԾ համակարգերը ծանուցում են ստացված փաստաթղթերի և տվյալների առկա թարմացումների մասին։

Տեղեկատվական ծառայություններ

  • Կազմակերպությունների տեղեկատու
    b2b.armsoft հարթակում հավաքագրված են Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր կազմակերպությունների վերաբերյալ մանրամասն տվյալներ: Սա ՀԾ համակարգերով աշխատող կազմակերպություններին ընձեռում է ևս մեկ նշանակալի առավելություն: Գործընկերոջ քարտը լրացնելիս, մուտքագրելով միայն գործընկերոջ ՀՎՀՀ-ն կամ անվանումը, հնարավոր է գործընկերոջ մանրամասն տվյալները ավտոմատ ստանալ b2b.armsoft հարթակից: Օգտագործողներն այսպիսով ազատվում են հնարավոր սխալներից և տվյալների մուտքագրման ու ճշտման ժամանակատար աշխատանքից:

  • Քարտեզագրված կազմակերպություններ
    Հայկական Ծրագրեր ընկերությունն այժմ իրականացնում է Հայաստանում ապրանքներ պատվիրողների (խանութներ, գրասենյակներ) տվյալների հավաքագրում և քարտեզագրում: Այս տեղեկատուն պարունակում է ոչ միայն առանձին կազմակերպությունների տվյալները, այլև յուրաքանչյուր մասնաճյուղի, դրանց գտնվելու վայրի, զբաղեցրած տարածքի, գործունեության ոլորտի մասին և այլ տվյալներ: Տեղեկատուն չափազանց հարմար գործիք է պատվերների հավաքագրման և լոգիստիկ խնդիրներ ունեցող մատակարարների համար: Այդ կազմակերպություններին և նրանց տվյալները կարելի է տեսնել անմիջապես b2b.armsoft հարթակում` քարտեզի վրա:

  • Խոշոր հարկատուներ
    b2b.armsoft հարթակում ներկայացված են ՀՀ առաջին 1000 խոշոր հարկատուների մասին տեղեկատվական տվյալներ։ Տեղեկատուն պարունակում է նշված ժամանակահատվածի համար խոշոր հարկատուների վճարած հարկերի մեծության և նրանց աշխատակիցների քանակի մասին մանրամասն տեղեկատվություն։

  • Ֆինանսական կազմակերպությունների տեղեկատու
    Տեղեկատուն պարունակում է Հայաստանի բանկերի, վարկային և վճարահաշվարկային կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունններ: Այս տվյալների հիման վրա ՀԾ համակարգեր են ներմուծվում նոր բացված բանկերը և թարմացվում են գործող բանկերի տվյալները:

  • Արտարժույթի փոխարժեքներ
    Տեղեկատուն պարունակում է ՀՀ բանկերի և Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող արտարժույթի փոխարժեքների մասին տեղեկատվություն։ Ծառայության մեջ ներառված փոխարժեքի հաշվիչը հնարավորություն է տալիս հաշվել ընտրված արժույթների փոխարժեքները ինքնաշխատ եղանակով։

  • Ապրանքների միասնական տեղեկատու
    Հայկական Ծրագրեր ընկերությունն այժմ իրականացնում է մանրածախ և մեծածախ առևտրում կիրառվող ապրանքների մասին տվյալների մշակում։ Ներկայումս տեղեկատուն պարունակում է 90,000-ից ավելի տնտեսական և մթերային ապրանքների մասին տվյալներ: Տեղեկատուն մշակման փուլում է և անընդհատ համալրվում է: Ապրանքների միասնական տեղեկատուն պարունակում է տվյալներ ապրանքների անվանման, EAN ֆորմատով գծիկավոր կոդի, ԱՏԳԱԱ դասակարգչի և այլնի մասին։ Տեղեկատուն այժմ համակցված է ՀԾ-Առևտուր և ՀԾ-Հաշվապահ համակարգերի հետ։ ՀԾ համակարգերում ապրանքի քարտը լրացնելիս, մուտքագրելով միայն ապրանքի գծիկավոր կոդը կամ անվանումը, հնարավոր է ապրանքի մանրամասն տվյալները ավտոմատ ստանալ b2b.armsoft հարթակից։ Օգտագործողներն այսպիսով ազատվում են հնարավոր սխալներից և տվյալների մուտքագրման ու ճշտման ժամանակատար աշխատանքից:

  • Դեղատան ապրանքներ
    Հայկական Ծրագրեր ընկերությունն այժմ իրականացնում է դեղատներում կիրառվող ապրանքների մասին տվյալների մշակում։ Ներկայումս տեղեկատուն պարունակում է 10,000-ից ավելի դեղատան ապրանքների մասին տվյալներ: Տեղեկատուն մշակման փուլում է և անընդհատ համալրվում է: Դեղատան ապրանքների տեղեկատուն պարունակում է տվյալներ ապրանքների անվանման, EAN ֆորմատով գծիկավոր կոդի, ԱՏԳԱԱ դասակարգչի և այլնի մասին։ Տեղեկատուն այժմ համակցված է ՀԾ-Առևտուր և ՀԾ-Հաշվապահ համակարգերի հետ։ ՀԾ համակարգերում ապրանքի քարտը լրացնելիս, մուտքագրելով միայն ապրանքի գծիկավոր կոդը կամ անվանումը, հնարավոր է ապրանքի մանրամասն տվյալները ավտոմատ ստանալ b2b.armsoft հարթակից։ Օգտագործողներն այսպիսով ազատվում են հնարավոր սխալներից և տվյալների մուտքագրման ու ճշտման ժամանակատար աշխատանքից:

  • Մատակարարներ
    Մատակարարները հնարավորություն ունեն հրապարակել իրենց ապրանքացանկերը b2b.armsoft հարթակում: Գնորդները կարող են ծանոթանալ յուրաքանչյուր մատակարարի կողմից առաջարկվող ապրանքներին, ինչպես նաև` ներբեռնել ապրանքացանկերը և ներմուծել իրենց ՀԾ համակարգ:

  • ԱԴԳՏ դասակարգիչ
    ՀԾ համակարգերում հնարավոր է ավտոմատ ներմուծել և ծառայություններին կցել ԱԴԳՏ (Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների) դասակարգիչը։

  • ԱՏԳԱԱ դասակարգիչ
    ՀԾ համակարգերում հնարավոր է ավտոմատ ներմուծել և ապրանքներին կցել ԱՏԳԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգիչը։

  • Աշխատանքային օրացույց
    Ծառայությունը տրամադրում է ՀՀ-ում նշվող տոների, հիշատակի և ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ տեղեկություն: Օրացույցում հրապարակված տեղեկության հիման վրա ՀԾ համակարգերում թարմացվում են աշխատավարձի հաշվարկում օգտագործվող աշխատանքային օրերը և ժամերը:

  • Հաշվապահի օրացույց
    Ծառայությունը տրամադրում է հարկերի և այլ պարտադիր վճարների, դրանց վճարման ժամկետների, ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների (ֆինանսական, հարկային և այլն) և դրանց ներկայացման վերջնաժամկետների վերաբերյալ տեղեկատվություն՝ հրապարակված օրացույցում

Տվյալների էլեկտրոնային փոխանակում

  • Պատվերներ
    Այժմ կազմակերպությունները ապրանքներ պատվիրելիս նախապես կատարում են գնային հարցումներ տարբեր մատակարարներին և մատակարարին ընտրելուց հետո հեռախոսազանգով, էլ․փոստով կամ այլ միջոցներով ուղարկում պատվերը մատակարարին։ b2b.armsoft հարթակով ավտոմատացվում է նախապես ընտրված մատակարարին պատվերի ուղարկման ժամանակատար աշխատանքը։ Պատվիրողները կարող են իրենց ՀԾ համակարգերից մեկ կոճակով ստեղծել պատվերներ ընտրված բոլոր ապրանքների համար: Պատվիրվող ապրանքները կարող են պատկանել տարբեր մատակարարների: Համակարգերը, b2b.armsoft հարթակի հետ համակցման շնորհիվ կարողանում են ճանաչել ապրանքի մատակարարին և յուրաքանչյուր մատակարարի համար ստեղծել իր ապրանքները ներառող առանձին Պատվերը: Մատակարարները կարող են դրանք ավտոմատ ներմուծել իրենց համակարգ, քանի որ փաստաթղթերը ներառում են իրենց ապրանքային կոդերը:

  • Փոխանցման հաշիվներ
    ՀԾ համակարգերում կարելի է ստեղծել փոխանցման հաշիվներ, որոնք այնուհետև կարելի է ուղարկել համապատասխան գործընկերոջը և հետևել փաստաթղթի վիճակին: Փոխանցման հաշիվների հիման վրա կարելի է ստեղծել հաշիվ-ապրանքագրեր, վճարված փոխանցման հաշիվների հիման վրա` նաև դրամարկղ կամ հաշվարկային հաշվին մուտքի փաստաթղթեր: Գնորդը ստացված Փոխանցման հաշվի հիման վրա կարող է ստեղծել փոխանցման փաստաթուղթ:

  • Հաշիվ-ապրանքագրեր
    Գնորդների մոտ խնդիր է առաջանում մատակարարված ապրանքները սեփական աշխատանքային համակարգ ավտոմատ մուտքագրելիս: Պատճառն այն է, որ մատակարարներն ու գնորդները ապրանքների համար օգտագործում են յուրաքանչյուրն իր կոդավորումը, որոնք տարբերվում են իրարից: Ապրանքները հնարավոր չէ նույնականացնել նաև անվանումով, քանի որ դրանք կարող են հաճախ փոփոխման ենթարկվել: b2b.armsoft հարթակն առաջարկում է այս խնդրի գերազանց լուծում:
    ՀԾ բոլոր համակարգերում Հաշիվ-ապրանքագիր փաստաթուղթը բերվել է համընդհանուր ֆորմատի: Ի տարբերություն, օրինակ, e-Invoicing-ով ուղարկվող Հաշիվ-ապրանքագրերի, ՀԾ համակարգերում ստեղծվող Հաշիվ-ապրանքագրերը ներառում են ներքին բիզնես-գործընթացները կազմակերպելու համար անհրաժեշտ մի շարք լրացուցիչ կարևոր տվյալներ` ապրանքների կոդերը, զեղչերի կիրառման դեպքում դրանց մասին ինֆորմացիա և այլն: ՀԾ համակարգերում նաև հնարավորություն է ավելացել, որը թույլ է տալիս մեկ կոճակով Հաշիվ-ապրանքագրերն ուղարկել համապատասխան գործընկերներին: Հաշիվ-ապրանքագրերի նոր ֆորմատը և միասնական ապրանքացանկերի առկայությունը լուծում են ապրանքների նույնականացման խնդիրը Հաշիվ-ապրանքագրերը ստացողների մոտ և թույլ են տալիս դրանք ավտոմատ ներմուծել սեփական ՀԾ համակարգ:

  • Փոխադարձ հաշիվների ստուգման ակտ
    ՀԾ համակարգերում կարելի է կազմել գործընկերոջ հետ փոխադարձ հաշիվների ստուգման ակտ: Ակտում ներառվում են նշված ժամանակահատվածի սկզբնական և վերջնական մնացորդները, ժամանակահատվածի ընթացքում կատարված գործարքները: Ստեղծված փաստաթուղթն ուղարկվում է գործընկերոջը, որն իր համակարգում ստուգում է տվյալ ժամանակահատվածի տվյալները և հաստատում է ակտը կամ շեղումներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է ուղարկողին:

  • Էլեկտրոնային ստորագրություն
    Փոխանակվող փաստաթղթերը հնարավոր է վավերացնել էլեկտրոնային ստորագրությամբ։ Այսինքն՝ b2b.armsoft հարթակով ուղարկվող և ստացվող փաստաթղթերը ստանում են իրավական ուժ։ Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացման շնորհիվ փոխանակվող փաստաթղթերի կեղծումը բացառվում է։

Մատակարար-Պատվիրող հարաբերություններր

b2b.armsoft hարթակի միջոցով մատակարար-պատվիրող հարաբերությունները դառնում են առավել վերահսկելի, կարգավորված և ավտոմատացված։
  • ՀԾ-Վաճառքների Կառավարում
    Համակարգը առևտրային ընկերությունների վաճառքի գործընթացի ավտոմատացման համալիր ծրագիր է: Այն հնարավորություն է տալիս արդյունավետ կազմակերպել և կառավարել առևտրային կազմակերպությունների կողմից պատվերների հավաքագրման, վաճառքի և առաքման գործընթացները: Համակարգը բաղկացած է շարժական և գրասենյակային մասերից, որոնց մեջ իրականացվող տվյալների երկկողմանի փոխանակումը թույլ է տալիս ինչպես առևտրային գործակալների, այնպես էլ գրասենյակային աշխատակիցների համար ապահովել տեղեկատվության արագընթաց ստացումը և մշակումը: ՀԾ-Վաճառքների Կառավարում և ՀԾ այլ համակարգերի միջև առկա կապն էլ հնարավորություն է ընձեռում գործարքների հաշվառումը դարձնել դյուրին և արագ: ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգը համակցված է b2b.armsoft ամպային հարթակի հետ, որը ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ, ապահովում է տվյալների էլեկտրոնային փոխանակում և ավտոմատացնում է մատակարար-պատվիրող հարաբերությունները:
    Համակարգի ներդրումը կատարվում է բարձրակարգ մասնագետների աջակցությամբ, իսկ հետագա սպասարկման առկայությունը երաշխավորում է համակարգի շահագործման բարձր արդյունավետություն և կայունություն: Համակարգը կարող են օգտագործել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր և միջին առևտրային կազմակերպությունները, որոնք ցանկանում են ավտոմատացնել իրականացվող ապրանքների մատակարարման գործընթացը նվազագույն ծախսերով, միաժամանակ ապահովելով աշխատանքի բարձր արդյունավետություն:
    Ձեռք բերելով ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգը` ընկերությունը հնարավորություն է ստանում վերահսկելու առևտրային գործակալների կողմից պատվերների հավաքագրման և ապրանքների մատակարարման գործընթացները: Համակարգում առկա տարբեր վերլուծական հաշվետվություններն օգնում են ղեկավարներին իրականացնել օպերատիվ վերահսկողություն և բազմակողմանի վերլուծություններ: ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

  • ՀԾ-Պատվերների հարթակ
    Մատակարար-պատվիրող հարաբերություններում հաճախ առաջանում են մի շարք խնդիրներ՝ մատակարարի առևտրային գործակալի չկարգավորված այցելություն պատվիրողին, ոչ ժամանակին և սխալ մատակարարումներ, մատակարարի հայտարարած ակցիաներին անտեղյակություն և այլն։ b2b.armsoft հարթակի միջոցով մատակարար-պատվիրող հարաբերությունները դառնում են առավել վերահսկելի, կարգավորված և ավտոմատացված: Այժմ կազմակերպությունները ապրանքներ պատվիրելիս նախապես կատարում են գնային հարցումներ տարբեր մատակարարներին և մատակարարին ընտրելուց հետո հեռախոսազանգով, էլ․փոստով կամ այլ միջոցներով ուղարկում պատվերը մատակարարին։ b2b.armsoft հարթակով ավտոմատացվում է նախապես ընտրված մատակարարին պատվերի ուղարկման ժամանակատար աշխատանքը։ Պատվիրողները կարող են իրենց ՀԾ համակարգերում յուրաքանչյուր ապրանքի համար նշել այն նվազագույն քանակությունը, որը ցանկանում են ունենալ իրենց մոտ: Հատուկ հաշվետվության միջոցով կարող են տեսնել այն ապրանքները, որոնց քանակը հասել է նվազագույնին, կամ մոտ է դրան: Անհրաժեշտության դեպքում կարող են խմբագրել ապրանքների ցանկը և մեկ կոճակով պատվերների փաթեթ ստեղծել ընտրված բոլոր ապրանքների համար: Պատվիրվող ապրանքները կարող են պատկանել տարբեր մատակարարների: Համակարգերը, b2b.armsoft հարթակի հետ համակցման շնորհիվ կարողանում են ճանաչել ապրանքի մատակարարին և յուրաքանչյուր մատակարարի համար ստեղծել իր ապրանքները ներառող առանձին Պատվերը: Այն պատվիրողները, որոնք չունեն որևէ համակարգ կամ աշխատում են այլ համակարգերով, կարող են պատվերները ստեղծել և ուղարկել patver.armsoft.am կայքից։ Մատակարարները կարող են դրանք ավտոմատ ներմուծել իրենց համակարգ, քանի որ փաստաթղթերը ներառում են իրենց ապրանքային կոդերը: ՀԾ-Պատվերների հարթակ համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

  • Patver հավելված
    Հաճախ պատվիրող կազմակերպությունները չունեն վերահսկողություն մատակարարներին տրված պատվերների, դրանց դիմաց վճարած կանխիկ գումարների և կուտակած պարտքերի նկատմամբ։ Արդյունքում՝ առաջանում է խնդիր այդ տեղեկատվությունը մատակարարների առևտրային գործակալների հետ անընդհատ ճշտելու։ Մատակարար-Պատվիրող հարաբերություններում վերահսկողություն և օպերատիվություն ապահովելու նպատակով ստեղծվել է Patver հավելվածը։ Հավելվածը նախատեսված է պատվիրող կազմակերպությունների ղեկավար անձնակազմի համար և լիովին անվճար է։ Հավելվածի շնորհիվ պատվիրող կազմակերպությունները կարող են վերահսկել իրենց պարտքերը մատակարարների նկատմամբ, ինչպես նաև ստանալ օպերատիվ տեղեկատվություն կատարած պատվերների և առաքումների, վճարումների, վերադարձերի, ի պահ ստացված գույքի/տարաների վերաբերյալ։ Հնարավոր է տեսնել պատվիրված, առաքված, վերադարձված ապրանքների մասին մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև պատվերից հասանելի զեղչի գումարի և նվերների մասին տեղեկատվություն։ Ընդ որում՝ Patver հավելվածում հասանելի են միայն ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգով աշխատող մատակարարների տվյալները։ Հավելվածում հասանելի է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգն ունեցող մատակարարների ամբողջական ցանկը։ Patver հավելվածում գունանշմամբ արտացոլվում են մատակարարի առցանց լինելու կամ վերջին մուտքի ամսաթվի վերաբերյալ տվյալներ։ Պատվիրող կազմակերպությունները տվյալների թարմացման մասին տեղեկանում են՝ ստանալով համապատասխան ծանուցումներ։
    Հավելվածն ունի ցուցադրական տարբերակ, որի միջոցով հնարավոր է ծանոթանալ հավելվածի հնարավորություններին։ Այն հնարավոր է բեռնել ինչպես Google Play, այնպես էլ App Store խանութներից։

Հետագա զարգացումներ

b2b.armsoft-ի ֆունկցիոնալ հնարավորություններն անընդհատ ընդլայնվում են: Հաշվի առնելով մատակարար-պատվիրող հարաբերություններում առկա խնդիրները, նախատեսվում է ավելացնել նոր գործիքներ` առավել ինտեգրված և հարմարավետ աշխատանքային միջավայր ստեղծելու թե մատակարարների, թե պատվիրողների համար:
Առաջիկայում նախատեսվում է ավելացնել b2b.armsoft hարթակի միջոցով կատարվող ապրանքների առաքումների դեպքում վճարումները ֆակտորինգի միջոցով իրականացնելու հնարավորությունը: Հետագայում նախատեսվում է ավելացնել էլ. առևտրի հնարավորությունը, Ինտերնետ բանկինգի ինտեգրացիայի շնորհիվ բոլոր գործողությունների համար վճարումների ակնթարթային կատարումը և այլն:
Patver software_of_the_year Support center phone number