b2b.armsoft
Մատակարար-Պատվիրող հարաբերություններ

b2b.armsoft hարթակի միջոցով մատակարար-պատվիրող հարաբերությունները դառնում են առավել վերահսկելի, կարգավորված և ավտոմատացված։


ՀԾ-Վաճառքների Կառավարում

Համակարգը առևտրային ընկերությունների վաճառքի գործընթացի ավտոմատացման համալիր ծրագիր է: Այն հնարավորություն է տալիս արդյունավետ կազմակերպել և կառավարել առևտրային կազմակերպությունների կողմից պատվերների հավաքագրման, վաճառքի և առաքման գործընթացները: Համակարգը բաղկացած է շարժական և գրասենյակային մասերից, որոնց մեջ իրականացվող տվյալների երկկողմանի փոխանակումը թույլ է տալիս ինչպես առևտրային գործակալների, այնպես էլ գրասենյակային աշխատակիցների համար ապահովել տեղեկատվության արագընթաց ստացումը և մշակումը:ՀԾ-Վաճառքների Կառավարում և ՀԾ այլ համակարգերի միջև առկա կապն էլ հնարավորություն է ընձեռում գործարքների հաշվառումը դարձնել դյուրին և արագ: ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգը համակցված է b2b.armsoft ամպային հարթակի հետ, որը ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ, ապահովում է տվյալների էլեկտրոնային փոխանակում և ավտոմատացնում է մատակարար-պատվիրող հարաբերությունները: Համակարգի ներդրումը կատարվում է բարձրակարգ մասնագետների աջակցությամբ, իսկ հետագա սպասարկման առկայությունը երաշխավորում է համակարգի շահագործման բարձր արդյունավետություն և կայունություն: Համակարգը կարող են օգտագործել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր և միջին առևտրային կազմակերպությունները, որոնք ցանկանում են ավտոմատացնել իրականացվող ապրանքների մատակարարման գործընթացը նվազագույն ծախսերով, միաժամանակ ապահովելով աշխատանքի բարձր արդյունավետություն: Ձեռք բերելով ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգը` ընկերությունը հնարավորություն է ստանում վերահսկելու առևտրային գործակալների կողմից պատվերների հավաքագրման և ապրանքների մատակարարման գործընթացները: Համակարգում առկա տարբեր վերլուծական հաշվետվություններն օգնում են ղեկավարներին իրականացնել օպերատիվ վերահսկողություն և բազմակողմանի վերլուծություններ: ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀԾ-Պատվերների հարթակ

Մատակարար-պատվիրող հարաբերություններում հաճախ առաջանում են մի շարք խնդիրներ՝ մատակարարի առևտրային գործակալի չկարգավորված այցելություն պատվիրողին, ոչ ժամանակին և սխալ մատակարարումներ, մատակարարի հայտարարած ակցիաներին անտեղյակություն և այլն։ b2b.armsoft հարթակի միջոցով մատակարար-պատվիրող հարաբերությունները դառնում են առավել վերահսկելի, կարգավորված և ավտոմատացված: Այժմ կազմակերպությունները ապրանքներ պատվիրելիս նախապես կատարում են գնային հարցումներ տարբեր մատակարարներին և մատակարարին ընտրելուց հետո հեռախոսազանգով, էլ․փոստով կամ այլ միջոցներով ուղարկում պատվերը մատակարարին։ b2b.armsoft հարթակով ավտոմատացվում է նախապես ընտրված մատակարարին պատվերի ուղարկման ժամանակատար աշխատանքը։ Պատվիրողները կարող են իրենց ՀԾ համակարգերում յուրաքանչյուր ապրանքի համար նշել այն նվազագույն քանակությունը, որը ցանկանում են ունենալ իրենց մոտ: Հատուկ հաշվետվության միջոցով կարող են տեսնել այն ապրանքները, որոնց քանակը հասել է նվազագույնին, կամ մոտ է դրան: Անհրաժեշտության դեպքում կարող են խմբագրել ապրանքների ցանկը և մեկ կոճակով պատվերների փաթեթ ստեղծել ընտրված բոլոր ապրանքների համար: Պատվիրվող ապրանքները կարող են պատկանել տարբեր մատակարարների: Համակարգերը, b2b.armsoft հարթակի հետ համակցման շնորհիվ կարողանում են ճանաչել ապրանքի մատակարարին և յուրաքանչյուր մատակարարի համար ստեղծել իր ապրանքները ներառող առանձին Պատվերը: Այն պատվիրողները, որոնք չունեն որևէ համակարգ կամ աշխատում են այլ համակարգերով, կարող են պատվերները ստեղծել և ուղարկել patver.armsoft.am կայքից։ Մատակարարները կարող են դրանք ավտոմատ ներմուծել իրենց համակարգ, քանի որ փաստաթղթերը ներառում են իրենց ապրանքային կոդերը: ՀԾ-Պատվերների հարթակ համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Patver հավելված

Հաճախ պատվիրող կազմակերպությունները չունեն վերահսկողություն մատակարարներին տրված պատվերների, դրանց դիմաց վճարած կանխիկ գումարների և կուտակած պարտքերի նկատմամբ։ Արդյունքում՝ առաջանում է խնդիր այդ տեղեկատվությունը մատակարարների առևտրային գործակալների հետ անընդհատ ճշտելու։ Մատակարար-Պատվիրող հարաբերություններում վերահսկողություն և օպերատիվություն ապահովելու նպատակով ստեղծվել է Patver հավելվածը։ Հավելվածը նախատեսված է պատվիրող կազմակերպությունների ղեկավար անձնակազմի համար և լիովին անվճար է։ Հավելվածի շնորհիվ պատվիրող կազմակերպությունները կարող են վերահսկել իրենց պարտքերը մատակարարների նկատմամբ, ինչպես նաև ստանալ օպերատիվ տեղեկատվություն կատարած պատվերների և առաքումների, վճարումների, վերադարձերի, ի պահ ստացված գույքի/տարաների վերաբերյալ։ Հնարավոր է տեսնել պատվիրված, առաքված, վերադարձված ապրանքների մասին մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև պատվերից հասանելի զեղչի գումարի և նվերների մասին տեղեկատվություն։ Ընդ որում՝ Patver հավելվածում հասանելի են միայն ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգով աշխատող մատակարարների տվյալները։ Հավելվածում հասանելի է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգն ունեցող մատակարարների ամբողջական ցանկը։ Patver հավելվածում գունանշմամբ արտացոլվում են մատակարարի առցանց լինելու կամ վերջին մուտքի ամսաթվի վերաբերյալ տվյալներ։ Պատվիրող կազմակերպությունները տվյալների թարմացման մասին տեղեկանում են՝ ստանալով համապատասխան ծանուցումներ։
Հավելվածն ունի ցուցադրական տարբերակ, որի միջոցով հնարավոր է ծանոթանալ հավելվածի հնարավորություններին։ Այն հնարավոր է բեռնել ինչպես Google Play, այնպես էլ App Store խանութներից։

Patver Patver