Պայմանագիր Գրիտտի ընկերության հետ (ԼԱ ԳԱԼԵՐԻԱ խանութների ցանց)

2013թ. ապրիլին Հայկական Ծրագրեր և Գրիտտի ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) համակարգի հետևյալ մոդուլները`

  • Գործընկերներ
  • Վաճառք
  • Մարկետինգ և նվիրվածության ծրագրեր
  • Հաճախորդների սպասարկում
  • Անալիտիկա

CRM համակարգը տեղադրվելու է Գրիտտի ընկերության գլխամասում և 4 վաճառքի կետերում` ապահովելով հետևյալ ֆունկցիոնալությունը`

  • Գործընկերների հետ փոխհարաբերման պատմության հաշվառում
  • Պոտենցիալ հաճախորդների հաշվառում
  • Հաճախորդների սեգմենտավորում և անհատականացված մարկետինգի իրականացում
  • Նվիրվածության ծրագրերի և բոնուսային համակարգերի մշակում
  • Մարկետինգային միջոցառումների և արշավների պլանավորում, իրականացում, արձագանքների հավաքագրում, վերլուծում
  • Աշխատանքների պլանավորում, հանձնարարում, կատարման վերահսկում
  • Գնացուցակների և անհատական առաջարկների ստեղծում
  • Պահեստի մուտքերի և ելքերի հաշվառում
  • Վաճառքի գրանցում գծիկավոր կոդ կարդացող սարքի (սկաների) միջոցով
  • Վերադարձրած և փոխանակված ապրանքների հաշվառում
  • Հաճախորդների հայտերի, դիմումների, բողոքների հաշվառում, վերլուծում
  • Մարկետինգի, վաճառքի, սպասարկման նպատակային ցուցանիշներ (KPIs) և հաշվետվությունների ստացում
  • Կազմակերպության վաճառքի կետերում առկա սարքավորումների հետ համակցում
  • Microsoft Outlook-ի հետ համակցում
Patver software_of_the_year Support center phone number