CRM համակարգի ներդրման պայմանագիր Արմսվիսբանկի հետ

2014թ. հունիսին Հայկական Ծրագրեր և Արմսվիսբանկ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում` CRM համակարգը:

CRM համակարգում ստեղծվող տվյալների ամբողջական և միասնական միջավայրը և ներառված բազմաթիվ գործիքները թույլ կտան էականորեն բարելավել հաճախորդների սպասարկումը: Մարկետինգային միջոցառումների մշակման և իրականացման, դրանց արդյունքներին հետևելու և արդյունավետությունը գնահատելու լայն հնարավորությունները կօգնեն ներգրավել նոր հաճախորդների:

Ներդրվող համակարգի սերտ ինտեգրվածությունը ՀԾ-Բանկ համակարգի հետ կապահովի լիարժեք պատկեր հաճախորդի տվյալներին, կօգնի արագ արձագանքել նրանց կարիքներին, խուսափել կրկնակի մուտքագրումներից և սխալներից:

CRM համակարգը թույլ կտա ավտոմատացնել Բանկի ներքին պրոցեսները, համակարգի անալիտիկ հնարավորությունները թույլ կտան տիրապետել կազմակերպության իրական վիճակին, ստանալ տարատեսակ վերլուծություններ ու հաշվետվություններ, բարձրացնել բիզնեսի կառավարելիությունը:

Արմսվիսբանկում ներդրվելու են CRM համակարգի հետևյալ բիզնես մոդուլները`

  • Հաճախորդների սպասարկման բարելավում
  • Հաճախորդների ներգրավում և մարկետինգ
  • Պրոցեսների կառավարում
  • Զանգային կենտրոնի ավտոմատացում
  • Անալիտիկա
Patver software_of_the_year Support center phone number