CRM համակարգի ներդրման պայմանագիր Իքս-Արթ ընկերության հետ

2014թ. հունիսին Հայկական Ծրագրեր և Իքս-Արթ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում` CRM համակարգը:

CRM համակարգը կապահովի Իքս-Արթ ընկերությունում պատվերների ամբողջական շղթայի ավտոմատացում` նախնական պատվերի գրանցում, առաջարկի մշակում և ներկայացում գնորդին, հետագա բանակցությունների հիման վրա առաջարկի փոփոխում, գնային առաջարկի մշակում և ներկայացում և պայմանագրի կնքում:

ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի հետ համակցումը ներքին ստորաբաժանումների համար կապահովի հաշվապահական համակարգում պահվող անհրաժեշտ տվյալների հասանելիություն: Օրինակ` վաճառքի առաջարկի մշակման ժամանակ պահեստում ապրանքների առկայության դիտում, հաճախորդի ֆինանսական ամբողջական պատկեր և այլն:

Ներդրվող ֆունկցիոնալությունը կօգնի էապես բարձրացնել հաճախորդների հետ աշխատանքի արդյունավետությունը: Համակարգի անալիտիկ հնարավորությունները թույլ կտան տիրապետել կազմակերպության իրական վիճակին, ստանալ տարատեսակ վերլուծություններ ու հաշվետվություններ, բարձրացնել բիզնեսի կառավարելիությունը:

Իքս-Արթ ընկերությունում ներդրվելու են CRM համակարգի հետևյալ բիզնես մոդուլները`

  • Հաճախորդների 360 աստիճան պատկեր
  • Պատվերներ/վաճառքներ
  • Պայմանագրեր
  • Պահեստ
  • Աշխատակիցների արդյունավետություն
  • Անալիտիկա
  • Համակցում ՀԾ Հաշվապահ 6 համակարգի հետ
Patver software_of_the_year Support center phone number