ՀԾ-Ձեռնարկություն և ՀԾ-Հաշվապահ համակարգերի համապատասխանեցում Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքին

01.01.2013 - ից ուժի մեջ է մտել ՀՕ-246-Ն Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքը

Նոր օրենքի հետ կապված ՀԾ-Ձեռնարկություն և ՀԾ-Հաշվապահ համակարգերում կատարվել են խոշոր փոփոխություններ:

Համակարգերում նոր օրենքին են համապատասխանեցվել աշխատավարձի, արձակուրդայինի, նպաստների հաշվարկները:

Ավելացվել են «Եկամտային հարկի մասին» և «Աշխատողների և քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցողի գրանցման հայտ» հաշվետվությունները:

Մեր պատվիրատուների համար նոր օրենքին անցումը հնարավորինս հեշտացնելու նպատակով համակարգերում ավելացել են մի շարք գործիքներ, օր.` հին հաստիքի հիման վրա նորի հաշվարկ:

Կատարվել են հսկայական աշխատանքներ` նոր տարբերակները մեր 3000 պատվիրատուներին ժամանակին տրամադրելու, նրանց մոտ համակարգային թարմացումներ կատարելու և ուսուցանելու համար:

Patver software_of_the_year Support center phone number