MS Exchange
Էլեկտրոնային փոստը հաղորդակցման ամենաօգտագործվող միջոցներից է: Կան օգտագործման համար բաց բազմաթիվ ռեսուրսներ, սակայն դրանք որպես կանոն նախատեսված են անձնական օգտագործման համար: Կորպորատիվ նպատակով օգտագործելիս դրանք ունեն որոշակի անհարմարություններ և թերություններ: Դրանցից են օրինակ.
  • Գաղտնիության և անվտանգության ցածր մակարդակ
  • Էլ. փոստի հասցեի սահմանափակ ընտրություն
  • Էլ. փոստի հասցեում կազմակերպության անվանման բացակայություն
  • Տեխնիկական աջակցության բացակայություն
Այս խնդիրներից խուսափելու համար կազմակերպություններին նպատակահարմար է ունենալ կորպորատիվ էլ. փոստային համակարգ: Այն իրենից ներկայացնում է պաշտպանված էլ. փոստային համակարգ, որը գտնվում է անմիջապես կազմակերպության հսկողության տակ:
Հայկական Ծրագրեր ընկերությունը ներկայացնում է կորպորատիվ էլեկտրոնային փոստային համակարգ` հիմնված Microsoft Exchange Server 2010 ծրագրային ապահովման վրա:

Microsoft Exchange Server 2010 համակարգի առավելությունները

  • Միատեսակ էլ. փոստային հասցեներ կազմակերպության բոլոր աշխատակիցների համար
  • Ժողովների, հանդիպումների և առաջադրանքների կենտրոնացված կազմակերպում
  • Հակավիրուսային և հակասպամային պաշտպանվածություն
  • Հասանելիություն ինտերնետի ցանկացած կետից և բջջային հեռախոսներից
  • Սերտ ինտեգրացիա կազմակերպության ամբողջ ենթակառուցվածքի հետ

Ներդնելով Microsoft Exchange 2010 էլ.փոստային համակարգը կազմակերպությունը ստանում է`

  • Աշխատանքի արդյունավետության բարձրացում
  • Կառավարելիության բարձրացում
  • Ինֆորմացիոն անվտանգության բարձրացում