ՀԾ-Առևտուր 6
Նոր համակարգին անցնելու պայմանները
ՀԾ-Առևտուր 6 համակարգի և սպասարկման գնացուցակը հետևյալն է.
Բոլոր գները նշված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:
|
1 աշխատատեղի համար |
4 աշխատատեղի համար |
9 աշխատատեղի համար |
ՀԾ-Առևտուր 6 համակարգ |
109 000 |
195 000 |
270 000 |
Գները ներառում են |
Համակարգի սպասարկումը* մեկ տարվա ընթացքում |
1 անձի ուսուցումը ՀԾ Ուսումնական կենտրոնում |
2 անձի ուսուցումը ՀԾ Ուսումնական կենտրոնում |
4 անձի ուսուցումը ՀԾ Ուսումնական կենտրոնում |
Համակարգի սպասարկման գները սկսած երկրորդ տարվանից
|
1 աշխատատեղի համար |
4 աշխատատեղի համար |
9 աշխատատեղի համար |
Տարեկան սպասարկում* |
45 000 |
75 000 |
100 000 |
** Տարեկան սպասարկումը ներառում է
- Հաճախորդների հեռահար աջակցությունը
- Նոր տարբերակների տրամադրումը
Համակարգի պաշտպանությունը
ՀԾ-Առևտուր 6 համակարգի պաշտպանությունը իրականացված է ROCKEY տեսակի բանալու միջոցով: ROCKEY բանալու դեպքում ՀԾ-Առևտուր 6-ի անցումը հնարավոր է իրականացնել հեռահար եղանակով:
Անցումը կատարելիս պատվիրատուների SENTINEL տեսակի բանալիները (սև, մանուշակագույն կամ սպիտակ) ԱՆՎՃԱՐ փոխարինվում են ROCKEY բանալիով:
Տվյալների տեղափոխում նոր համակարգ
Համակարգում ներառված է փոխարկման միջոց, որը օգտագործողին թույլ է տալիս ՀԾ-Առևտուր համակարգում հաշվառվող տվյալները հեշտությամբ տեղափոխել ՀԾ-Առևտուր 6 համակարգ:
Հին համակարգի սպասարկումը և զարգացումը
Դադարեցվել է ՀԾ-Առևտուր համակարգում նոր հնարավորությունների զարգացումը: Կատարվելու են ընթացիկ սպասարկման աշխատանքները և ծրագրային ապահովման մեջ հայտնաբերված սխալների ուղղումները: