ՀԾ-Հաշվապահ 6
ՀԾ-Հաշվապահ 6-ը նոր սերնդի հաշվապահական համակարգ է, որի մշակման ժամանակ կիրառվել են նորագույն ծրագրավորման տեխնոլոգիաներ: Ժամանակակից ինտերֆեյսի շնորհիվ համակարգի հետ աշխատանքը չափազանց հարմար ու հաճելի:
ՀԾ-Հաշվապահ 6 համակարգը հատուկ նախագծվել և մշակվել է միջին և փոքր կազմակերպությունների համար: Համակարգն ապահովում է հաշվապահական հաշվառման ամբողջական ավտոմատացում, նաև ունի մի շարք հատկություններ, որոնք հատկապես կարևոր են ոչ մեծ կազմակերպությունների համար: Համակարգի ներդրումն ու շահագործումը շատ հեշտ են` պարզության և ինտուիտիվ հասկանալի կառուցվածքի շնորհիվ: Համակարգի տեխնիկական պահանջները բարձր չեն, այսինքն կազմակերպությանը սովորաբար անհրաժեշտ չի լինում համակարգի շահագործման համար ձեռք բերել լրացուցիչ համակարգչային տեխնիկա կամ ծրագրային ապահովում: Անվճար ուսուցումը և համակողմանի սպասարկումն օգնում են պատվիրատուներին լավագույն ձևով օգտագործել համակարգի հնարավորությունները և առավելագույն օգուտ ստանալ համակարգից: Ինտերնետ բանկինգի, էլ. հարկային հաշիվների, հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգերի հետ համակցումն ապահովում են աշխատանքի բարձր արդյունավետություն և ժամանակի հսկայական խնայողություն:
ՀԾ-Հաշվապահ 6 համակարգը կարող են օգտագործել նաև այն խոշոր կազմակերպությունները, որոնք ունեն հաշվապահական հաշվառման ստանդարտ խնդիրներ: Բիզնեսի պահանջների աճին զուգընթաց, կազմակերպությունը կարող է ցանկացած պահի հեշտությամբ անցում կատարել ավելի հզոր` ՀԾ-Ձեռնարկություն համակարգին:

Նոր համակարգին անցնելու պայմանները
Բեռնել
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի պատվիրատուներ
  • ՀԾ-Հաշվետար նկարագրություն

ՀԾ-Հաշվապահ
Ցուցադրական (7.3.14)



ՀԾ-Հաշվետար