ՀԾ-Հաշվապահ 6
Նոր համակարգին անցնելու պայմանները
1. ՀԾ-Հաշվապահի սպասարկման մեջ գտնվող պատվիրատուները ՀԾ-Հաշվապահ 6-ին անցնելու համար պետք է վճարեն ցուցակում նշված նոր և հին արժեքների տարբերությունը (Անցման գումար):
Համակարգի
տարբերակ
ՀԾ-Հաշվապահ
(հին գին)
ՀԾ-Հաշվապահ 6
(նոր գին)
Անցման գումար
1 աշխատատեղ 198 000 220 000 0
4 աշխատատեղ 277 200 420 000 142 800
9 աշխատատեղ 360 000 560 000 200 000

2. Այն պատվիրատուները, որոնց ՀԾ-Հաշվապահ համակարգի սպասարկումն ավարտվել է, ՀԾ-Հաշվապահ 6-ին անցնելու համար պետք է կնքեն տարեկան սպասարկման պայմանագիր և վճարեն ցուցակում նշված նոր և հին արժեքների տարբերությունը (Սպասարկման գումար + Անցման գումար):
Համակարգի
տարբերակ
Սպասարկման
գումար
Անցման գումար Հանրագումար
1 աշխատատեղ 79 000 0 79 000
4 աշխատատեղ 135 000 142 800 277 800
9 աշխատատեղ 180 000 200 000 380 000

*Բոլոր գները նշված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

Համակարգի պաշտպանությունը

ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի պաշտպանությունը իրականացված է ROCKEY տեսակի բանալու միջոցով: ROCKEY բանալու դեպքում ՀԾ-Հաշվապահ 6-ի անցումը հնարավոր է իրականացնել հեռահար եղանակով:
Անցումը կատարելիս պատվիրատուների SENTINEL տեսակի բանալիները (սև, մանուշակագույն կամ սպիտակ) ԱՆՎՃԱՐ փոխարինվում են ROCKEY բանալիով:

Տվյալների տեղափոխում նոր համակարգ

Համակարգում ներառված է փոխարկման միջոց, որը օգտագործողին թույլ է տալիս ՀԾ-Հաշվապահ համակարգում հաշվառվող տվյալները հեշտությամբ տեղափոխել ՀԾ-Հաշվապահ 6 համակարգ:

Հին համակարգի սպասարկումը և զարգացումը

Դադարեցվել է ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգում նոր հնարավորությունների զարգացումը: Կատարվելու են ընթացիկ սպասարկման աշխատանքները և ծրագրային ապահովման մեջ հայտնաբերված սխալների ուղղումները:

Բեռնել
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի պատվիրատուներ
  • ՀԾ-Հաշվետար նկարագրություն

ՀԾ-Հաշվապահ
Ցուցադրական (7.3.14)



ՀԾ-Հաշվետար