ՀԾ-ԻնտերնետԲանկ
ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգը հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցով արագ և անվտանգ կառավարել Ձեր ֆինանսները 24/7 ռեժիմով` ցանկացած պահի, ցանկացած վայրից: Դուք խնայում եք Ձեր ժամանակը և գումարը` բանկ այցելելու և հերթերում սպասելու փոխարեն: Համակարգը նախատեսված է ինչպես կազմակերպությունների, այնպես էլ` անհատների համար և տրամադրում է.
  • բանկային ծառայությունների լայն շրջանակ
  • բարձր մակարդակի անվտանգություն՝ շնորհիվ ներդրված նորագույն տեխնոլոգիաների
  • ՀԾ-ՄոբայլԲանկ ծառայություն՝ ֆինանսների ղեկավարում բջջային հեռախոսների միջոցով
  • համակցում ՀԾ հաշվապահական համակարգերի հետ

ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի օգնությամբ Դուք կարող եք.

  • դիտել
    • հաշիվների և քարտերի ընթացիկ մնացորդներն ու գործառնությունները
    • հաշիվների, քարտերի, վարկերի և ավանդների քաղվածքները
    • վարկերի մասին ամբողջ տեղեկատվությունն ու մարման ժամանակացույցը
    • ավանդների մասին ամբողջ տեղեկատվությունը
    • արժեթղթերի մասին ամբողջ տեղեկատվությունը
    • արտարժույթի փոխարժեքները և այլն
  • կատարել
    • փոխանցումներ ՀՀ տարածքում (նաև խմբային) և ՀՀ տարածքից դուրս
    • արտարժույթի փոխանակումներ
    • վարկերի մարումներ
    • ավանդների բացում և համալրում
    • ծառայությունների/ խմբային ծառայությունների վճարումներ (այդ թվում կոմունալ վճարումներ)
    • փաստաթղթերի չեղարկում և այլն
  • բանկին ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի նամակներ` կցված ֆայլերով (MS Word, Excel և այլն)
  • ներմուծել տվյալներ .xml ֆորմատով ֆայլից
  • ստեղծել փաստաթղթերի ձևանմուշներ (շաբլոններ)
Բեռնել
  • ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԻնտերնետԲանկ օգտագործողի ձեռնարկ
  • ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգի նկարագրությունը