ՀԾ-ՄոբայլԲանկ հավելվածը հասանելի է Արարատ բանկի հաճախորդների համար

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ՀԾ-ՄոբայլԲանկ հավելվածը հասանելի է մեր պատվիրատու բանկերից ևս մեկի հաճախորդների համար: Արարատ բանկը տեղադրել է ՀԾ-ՄոբայլԲանկ հավելվածի սեփական հարմարեցված տարբերակը Google Play և Windows Phone Store հարթակներում: Բանկի այն հաճախորդները, որոնք օգտվում են ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգից, կարող են պարզապես ներբեռնել հավելվածը սմարտֆոնի մեջ և ստանալ բանկային գործարքները հեռախոսով կատարելու հարմարավետությունը:


ararat mobile bank ararat mobile bank ararat mobile bank

ՀԾ-ՄոբայլԲանկ հավելվածն ապահովում է հետևյալ հնարավորությունները`

  • Հաշվի մնացորդների և գործառնությունների դիտում
  • Պլաստիկ քարտերի մնացորդների (ներառյալ online մնացորդը) և գործառնությունների դիտում
  • Վարկերի ընթացիկ վիճակների, մարումների գրաֆիկի և կատարված գործառնությունների դիտում
  • Ավանդների ընթացիկ վիճակների և կատարված գործառնությունների դիտում
  • Ընթացիկ արտարժույթի փոխարժեքների դիտում
  • Բանկի մասնաճյուղերի և բանկոմատների (ցուցակով և քարտեզի վրա) դիտում և փնտրում
  • Փոխանցումների (սեփական հաշիվների միջև, նախապես ստեղծված շահառուների ցանկից և ՀՀ տարածքում այլ շահառուի) կատարում
  • Արտարժույթի փոխանակումների կատարում
  • Կոմունալ վճարումների կատարում
  • Վճարումների պատմության դիտում և բոլոր տեսակի վճարումների (ներառյալ ոչ մոբայլ հավելվածում ստեղծվածների) ստորագրում, կատարված վճարումների պատճենում
  • Ձևանմուշների դիտում, դրանց հիման վրա վճարումների կատարում և նոր ձևանմուշների ստեղծում
  • Մուտքային և ելքային նամակների դիտում
  • Նամակների ստեղծում (առանց ֆայլերի կցման հնարավորության)
  • Գործողությունների մատյանի դիտում
  • Գաղտնաբառի փոփոխում

Patver software_of_the_year Support center phone number