Հայկական Ծրագրեր ընկերությունը Ֆիզմաթ դպրոցին նվիրեց համակարգչային դասասենյակ



Հայկական Ծրագրեր ընկերությունը անչափ կարևորում է կրթության դերը Հայաստանի համար: Նաև գնահատում է Ա. Շահինյանի անվան Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի մեծ ներդրումը Հայաստանի կրթության ոլորտում: Այս կապակցությամբ, Հայկական Ծրագրեր ընկերությունը ֆիզմաթ դպրոցին նվիրեց համակարգչային դասասենյակ:

Դասասենյակը հագեցած է 13 հզոր, ժամանակակից համակարգիչներով և գործում է 2014թ.-ի նոյեմբերից: Դասասենյակում անց են կացվում ինֆորմատիկա և այլ առարկաների դասեր:
Patver software_of_the_year Support center phone number