ՀԾ-Վաճառատեղ
Դուք բացել եք Ձեր առաջին խանութը և դեռ չունեք հնարավորություն ձեռք բերելու խանութի հաշվառման համակարգ: Միգուցե ունեք փոքր խանութ և պարզապես նպատակահարմար չեք համարում համակարգի ձեռքբերումը:
Հայկական Ծրագրեր ընկերությունը
Աջակցում Հայաստանի փոքր բիզնեսին ծրագրի շրջանակում նվեր է մատուցում բոլոր փոքր խանութների` նրանց անվճար տրամադրելով
ՀԾ-Վաճառատեղ համակարգը:
Համակարգը հեշտ է տեղադրվում և շահագործվում: Անփորձ օգտագործողը կարող է կարճ ժամանակում այն լիովին յուրացնել:
ՀԾ-Վաճառատեղ-ը
- Հնարավորություն է տալիս գրանցել ապրանքների ամենօրյա մուտքերը և վաճառքները
- Ստանալ հաշվետվություններ մնացորդների, շարժի և վաճառքների վերաբերյալ
- Հնարավորություն է տալիս տվյալներն արտահանել MS Word և MS Excel:
Դուք կարող եք բեռնել
ՀԾ-Վաճառատեղ-ը, տեղադրել և անմիջապես սկսել աշխատանքը:
Շուտով ՀԾ-Վաճառատեղի նոր տարբերակը
2015 թվականի սկզբում նախատեսվում է թողարկել նոր սերնդի
ՀԾ-Վաճառատեղ 6 համակարգը:
ՀԾ-Վաճառատեղ 6-ը համակցված է լինելու
նոր սերնդի ՀԴՄ-ների և առևտրային սարքավորումների հետ: