Թողարկվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի նոր` 4.7.0 տարբերակը

Ապրիլի 1-ին թողարկվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի նոր` 4.7.0 տարբերակը: Կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, ավելացել են նոր հնարավորություններ, մասնավորապես`

  • Գրասենյակային մասում ավելացել է Տվյալների ընդունում պատվերների հարթակից ԱՇՏ, որտեղից հնարավոր է դիտել պատվերների հարթակից ստացված պատվերները` խմբագրման, հաստատելու/մերժելու հնարավորությամբ
  • Ապրանքների լրացուցիչ չափման միավոր սահմանելու և փաստաթղթերում կիրառելու հնարավորություն
  • Գնորդի պարտքի սահմանաչափի ստուգման հնարավորություն
  • Փոփոխվել է համակարգի շարժական մասի արտաքին տեսքը
  • Շարժական մասում նախկինում գրանցված վաճառքները դիտելու հնարավորություն
  • Առևտրի կետերի Կոնտակտները շարժական մասից փոփոխելու և փոփոխված տվյալները գրասենյակային մաս ուղարկելու հնարավորություն
  • Հնարավոր է սահմանել առևտրի կետերի աշխարհագրական դիրքի ֆիքսման հնարավորությունը և ռեժիմը
  • և այլն

Տարբերակում տեղ գտած փոփոխությունների և լրացումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ

Patver software_of_the_year Support center phone number