ՀԾ-Հաշվապահ 7
Հայկական Ծրագրեր ընկերությունը ներկայացնում է ՀԾ-Հաշվապահ 7 նոր սերնդի հաշվապահական համակարգը:

ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի հնարավորություններին կարող եք ծանոթանալ ուսումնական հոլովակներում: Դիտել

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համակցում b2b.armsoft հարթակի հետ

b2b.armsoft-ը գերարդյունավետ և հարմար առցանց համագործակցության միջավայր է: Այն ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ և թույլ է տալիս փոխանակել էլեկտրոնային փաստաթղթեր: ՀԾ-Հաշվապահ 7 համակարգն ինտեգրված է b2b.armsoft-ի հետ, այսինքն հարթակի հնարավորությունները կարելի է օգտագործել անմիջապես համակարգի միջից:

Վերլուծական հաշվառում անալիտիկ խմբերով

Անալիտիկ խմբերը ծառայում են սինթետիկ հաշիվներով լրացուցիչ վերլուծական հաշվառում կազմակերպելու համար: Անալիտիկ խմբերի օգնությամբ կարելի է հաշվառել, օրինակ, եկամուտները և ծախսերը` ըստ պրոյեկտների, հոդվածների կամ բիզնեսի ուղղությունների (սեգմենտների):

Կադրային հաշվառում

ՀԾ-Հաշվապահ 7 համակարգը թույլ է տալիս լուծել կազմակերպության կադրային գործընթացի կազմակերպման հետ կապված մի շարք հիմնական խնդիրներ` ընդունման, փոխադրման և ազատման հրամանների գրանցում, աշխատակցի անձնական թերթիկի ձևավորում:

Բեռնամաքսային հայտարարագրի (ԲՄՀ) ձևակերպում

ՀԾ-Հաշվապահ 7 համակարգը թույլ է տալիս ավտոմատացնել ՀՀ ներմուծվող ապրանքների բեռնամաքսային հայտարարագրի (ԲՄՀ) ձևակերպումը:

Ապրանքների ձեռքբերման և իրացման ԱԱՀ-ի հաշվառում

ՀԾ-Հաշվապահ 7 համակարգում ապրանքների ձեռքբերման, ինչպես նաև մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարները գրանցվում են դեբետային ԱԱՀ-ի հաշվառման մատյաններում:
Իրացման դեպքում ապրանքի կրեդիտային և դրանց համապատասխան դեբետային ԱԱՀ-ի գումարները իրենց արտացոլումն են ստանում Վաճառքների վերլուծություն մատյանում:

Տեղեկատուների, Փաստաթղթերի և Հաշվետվությունների ընդլայնում

ՀԾ-Հաշվապահ 7 համակարգում ավելացել է հնարավորություն ծրագրավորել տեղեկատուներում և փաստաթղթերում լրացուցիչ դաշտերի ավելացում և դրանց արտացոլումը հաշվետվություններում:

Հաշվապահական տվյալների պաշտպանվածություն Dropbox ամպային պահոցում

ՀԾ-Հաշվապահ 7-ի տվյալների պահոցների պահուստային պատճենները պարբերաբար ձայնագրվում են Dropbox ամպային պահոցում:

Տվյալների փոխանակում վեբ-սերվիսների օգնությամբ

ՀԾ-Հաշվապահ 7-ը տվյալների փոխանակման առումով բաց համակարգ է: Այն կարելի է համակցել այլ բիզնես համակարգերի` օրինակ առևտրական կամ արտադրական լուծումների հետ:

ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի հնարավորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀԾ-ՀԱՇՎԱՊԱՀ 7 ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ԵՎ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի թողարկումը նախատեսվում է 2017թ.-ի հուլիս ամսին:
01.07.2017թ.-ից գործելու է ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի և տարեկան սպասարկման հետևյալ գնացուցակը:
ՀԾ-Հաշվապահ 7 Գին
Համակարգ 1 աշխատատեղի համար 298 000
Համակարգ 4 աշխատատեղի համար 560 000
Համակարգ 9 աշխատատեղի համար 750 000
Տարեկան սպասարկում 1 աշխատատեղի համար 105 000
Տարեկան սպասարկում 4 աշխատատեղի համար 180 000
Տարեկան սպասարկում 9 աշխատատեղի համար 240 000
Բոլոր գները նշված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:
  • ՀԾ-Հաշվապահ 6-ի սպասարկման մեջ գտնվող պատվիրատուները ՀԾ-Հաշվապահ 7-ին անցում են կատարում առանց լրացուցիչ վճարման:
  • Այն պատվիրատուները, որոնց ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի սպասարկումն ավարտվել է, ՀԾ-Հաշվապահ 7-ին անցնելու համար պետք է կնքեն տարեկան սպասարկման պայմանագիր:

Խրախուսման միջոցառումներ

  • Այն պատվիրատուները, ում ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի սպասարկումն ավարտվում է 01.07.2017- 01.10.2017 ժամանակահատվածում կարող են մինչև 01.07.2017թ.-ը կնքել տարեկան սպասարկման պայմանագիրը` վճարելով այդ պահին գործող գնացուցակի գումարը:
  • Այն պատվիրատուները, ովքեր ընթացիկ սպասարկման պայմանագիրը կկնքեն նախորդ պայմանագրի ավարտից 20 աշխատանքային օրվա ընթացքում, կստանան 10000 դրամի չափով զեղչ:
  • ՀԾ-Հաշվապահ 7 և ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգերը միաժամանակ օգտագործողները սպասարկման պայմանագիրը կնքելիս կստանան 10000 դրամի չափով զեղչ:

ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի վաճառքի դադարեցում, սպասարկում և զարգացում

01.07.2017-ից դադարեցվելու է ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի վաճառքը և տարեկան սպասարկման պայմանագրերի վերակնքումը:
01.07.2017-ից դադարեցվելու է ՀԾ-Հաշվապահ 6 համակարգում նոր հնարավորությունների զարգացումը: Կատարվելու են ընթացիկ սպասարկման աշխատանքները և ծրագրային ապահովման մեջ հայտնաբերված սխալների ուղղումները:

Patver software_of_the_year Support center phone number