ՀԾ-Վաճառքների Կառավարում 7
Հայկական Ծրագրեր ընկերությունը ներկայացնում է
ՀԾ-Վաճառքների Կառավարում 7 վաճառքների գործընթացն ավտոմատացնող նոր սերնդի համակարգը:
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համակցում b2b.armsoft հարթակի հետ
b2b.armsoft-ը արդյունավետ և հարմար առցանց համագործակցության միջավայր է: Այն ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ, ապահովում է տվյալների էլեկտրոնային փոխանակում և ավտոմատացնում է մատակարար-պատվիրող հարաբերությունները: ՀԾ-Վաճառքների Կառավարում 7 համակարգն ինտեգրված է b2b.armsoft-ի հետ, այսինքն հարթակի հնարավորությունները կարելի է օգտագործել անմիջապես համակարգի միջից:
Տվյալների պաշտպանվածություն Dropbox ամպային պահոցում
ՀԾ- Վաճառքների Կառավարում 7-ի տվյալների պահոցների պահուստային պատճենները պարբերաբար ձայնագրվում են Dropbox ամպային պահոցում:
Տվյալների փոխանակում վեբ-սերվիսների օգնությամբ
ՀԾ- Վաճառքների Կառավարում 7-ը տվյալների փոխանակման առումով բաց համակարգ է: Այն կարելի է համակցել այլ հաշվարկային համակարգերի` օրինակ հաշվապահական լուծման հետ:
ՀԾ- Վաճառքների Կառավարում 7 համակարգի հնարավորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ
այստեղ: