ՀԾ-Պատվերների Հարթակ

ՀԾ-Պատվերների Հարթակը Հայկական Ծրագրեր ընկերության կողմից թողարկված վեբ-կայք է, որն ուղիղ կապ է ապահովում մատակարարների և խանութների միջև և էապես ավելի արդյունավետ է դարձնում նրանց աշխատանքը:

Պատվերների Հարթակի շնորհիվ Մատակարար կազմակերպությունը այժմ կարիք չունի, պատվերներ հավաքագրելու համար, իր առևտրային գործակալներին (մենեջերներին) ուղարկել խանութները: Խանութներն իրենց պատվերները գրանցում են Պատվերների Հարթակում և Մատակարարներն անմիջապես ստանում են այդ պատվերները:


Համակարգը մեծ առավելություններ է տալիս և' մատակարարներին և' խանութներին:

Մատակարար կազմակերպություններին ընձեռնվող առավելություններն են`

  • Մատակարարը ազատվում է պատվերներ հավաքագրելու համար խանութներ այցերից` նվազեցնելով տրանսպորտային և աշխատանքային ավելորդ ծախսերը :
  • Ներկայացնում է վաճառվող ապրանքների մանրամասն նկարագրությունները, նկարները և համընդհանուր հասանելի գները:
  • Մատակարարը Պատվերների Հարթակում տեղադրում է նպատակային գովազդներ խանութների համար, իրազեկում է նրանց նոր ապրանքների, զեղչային ակցիաների մասին:
  • Ազատվում է սեփական վաճառքի կայք ստեղծելու անհրաժեշտությունից:
  • Մատակարարը կարող է կապ հաստատել ոչ միայն այն խանութների հետ, որոնց հետ ինքն արդեն աշխատում է: Նա կարող է կապ հաստատել նաև Հարթակում գրանցված մյուս բոլոր խանութների հետ:

Խանութներին ընձեռնվող առավելություններն են`

  • Խանութն իր պատվերը տալիս է իր համար ամենահարմար պահին, օրինակ` երեկոյան խանութը փակելուց հետո և ոչ թե այն պահին, երբ խանութ է եկել մատակարարի գործակալը:
  • Խանութը կարող է հետևել գրանցված պատվերների մատակարարմանը` անմիջապես տեղեկանալով դրանց վիճակների փոփոխության մասին:
  • Խանութը կարող է հետևել տարբեր մատակարարների հետ փոխհաշվարկներին` վճարումների, ձեռք բերումների, վերադարձերի պատմությանը:
  • Կայքում տեղադրված գովազդների միջոցով խանութն անմիջապես տեղեկանում է նոր ապրանքների կամ ակցիաների մասին:
  • Խանութը կարող է կապ հաստատել ոչ միայն այն մատակարարների հետ, որոնց հետ ինքն արդեն աշխատում է: Նա տեսնում է, նաև, Հարթակում գրանցված մյուս բոլոր մատակարարներին: Տեսնում է նրանց առաջարկած ապրանքները, հայտարարված գները, գովազդները և կարող է կապ հաստատել նրանց հետ:

  • Ավելին ՀԾ-Պատվերների Հարթակ համակարգի մասին


Patver software_of_the_year Support center phone number