Ավարտվեց Կադրեր ենթահամակարգի ներդրումը Ջերմուկ Գրուպ ընկերությունում

2014թ. ապրիլին Ջերմուկ Գրուպ ընկերությունում ներդրվել է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր ենթահամակարգը:

Ջերմուկ Գրուպ ընկերությունը 2013թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն և ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգերի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Ինքնարժեք, Աշխատավարձ ենթահամակարգերը:

Կադրեր ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող համակարգին հնարավորություն կստեղծեն ավտոմատացնել կազմակերպության կադրերի ներքին գործընթացները:

Կադրեր ենթահամակարգը ապահովելու է`

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number