Կորպորատիվ ինֆորմացիոն համակարգեր
ՏՏ ենթակառուցվածքը փոխկապակցված համակարգերի և ծառայությունների միավորում է, որն ապահովում է կազմակերպության ինֆորմացիայի փոխանակման միջոցների աշխատանքն ու զարգացումը: Այն հանդիսանում է ցանկացած կազմակերպության կարևոր մասը:
Իսկապես հուսալի, բարձ արտադրողականություն ունեցող, կազմակերպության բիզնես պահանջները բավարարող և ընդլայնելի ՏՏ ենթակառուցված կառուցելու համար անհրաժեշտ է ունենալ մեծ քանակությամբ բարձրակարգ մասնագետներ, ինչպես նաև ՏՏ ենթակառուցվածքի կազմակերպման մեծ փորձ: Այդ պատճառով ավելի ու ավելի մեծ թվով կազմակերպություններ ձեռք են բերում ՏՏ ենթակառուցվածքի պատրաստի լուծումներ մասնագիտացված կազմակերպություններից, փոխանակ փորձելու ստեղծել դրանք սեփական ուժերով:
Կորպորատիվ ինֆորմացիոն համակարգերը ՏՏ ենթակառուցվածքի հիմնական մասն են, որոնք իրենց մեջ ներառում են ինֆորմացիոն կենտրոններ, տվյալների պահոցներ, կապի համակարգեր և այլն:
Հայկական Ծրագրեր ընկերությունն առաջարկում է կորպորատիվ ինֆորմացիոն համակարգերի հետևյալ լուծումները

Կորպորատիվ հաղորդակցություններ` հիմնված Microsoft Lync 2010 համակարգի վրա: Microsoft Lync-ը ծրագրային լուծում է, որն առանձնացված ինտերֆեյսով միավորում է աշխատակիցների միջև հիմնական հաղորդակցման միջոցները` ակնթարթային հաղորդակցություններ, կոնֆերանսներ և կորպորատիվ հեռախոսացանց, ապահովում է միասնական կոնտակտային ցանկ, օգտագործողների ներկայության և զբաղվածության վերաբերյալ տեղեկատվություն:
Ավելին MS Lync համակարգի մասին

Կորպորատիվ էլեկտրոնային փոստ` հիմնված Microsoft Exchange 2010 համակարգի վրա: Microsoft Exchange-ը իրենից ներկայացնում է պաշտպանված էլ. փոստային համակարգ, որը գտնվում է անմիջապես կազմակերպության հսկողության տակ:
Ավելին MS Exchange համակարգի մասին

Տվյալների պահեստային պահպանման կենտրոնացված համակարգ` հիմված Microsoft System Center Data Protection Manager 2010 համակարգի վրա: Microsoft System Center DPM -ը տվյալների պահեստային պահպանման և վերականգնման կենտրոնացված, ավտոմատ և հուսալի համակարգ է: Այն պատճենահանման յուրահատուկ մոտեցում է ցուցաբերում Microsoft-ի համակարգերի համար (SQL, Exchange, Sharepoint, Hyper-V):
Ավելին MS DPM համակարգի մասին
Բեռնել
  • ՀԾ-Բանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի նկարագրությունը