MS Lync
Կորպորատիվ հաղորդակցությունները հեղափոխական հասկացություն է, որը աշխատակիցների հաղորդակցման միջոցները բերում է որակապես նոր մակարդակ: Այն իր մեջ միավորում է կազմակերպություններում օգտագործվող հաղորդակցման բոլոր միջոցները: Տարբեր առանձնացված հաղորդակցման միջոցների փոխարեն կազմակերպությունն ունենում է մեկ համընդհանուր, ապահով, հուսալի համակարգ, որն իր մեջ ներառում է բոլոր առանձնացված համակարգերի առավելությունները և գտնվում է անմիջապես կազմակերպության կառավարման տակ:
ԻՏ հետազոտությունների շուկայում առաջատար Gartner-ի 2011թ. հետազոտության համաձայն կորպորատիվ հաղորդակցությունների շուկայի առաջատարներ են համարվում Microsoft և CISCO ընկերությունների լուծումները: Հայկական Ծրագրեր ընկերությունը ներկայացնում է կորպորատիվ հաղորդակցությունների ավտոմատացում հիմնված Microsoft LYNC 2010 լուծման վրա:
Microsoft Lync 2010-ը ծրագրային լուծում է, որն առանձնացված ինտերֆեյսով միավորում է աշխատակիցների միջև հիմնական հաղորդակցման միջոցները` ակնթարթային հաղորդակցություններ, կոնֆերանսներ և կորպորատիվ հեռախոսացանց, ապահովում է միասնական կոնտակտային ցանկ, օգտագործողների ներկայության և զբաղվածության վերաբերյալ տեղեկատվություն:

Microsoft Lync 2010 համակարգի առավելությունները

  • Բոլոր ժամանակակից հաղորդակցման միջոցները մեկ պատուհանում
  • Աշխատակիցների կոնտակտային տվյալների միասնական ցանկ
  • Աշխատակիցների ներկայության և զբաղվածության վերաբերյալ տեղեկատվությունն
  • Համակցում հեռախոսակայանի հետ
  • Հասանելիություն Ինտերնետից
  • Սերտ ինտեգրացիա Microsoft Office, Exchange, Sharepoint համակարգերի հետ

Ներդնելով Microsoft Lync 2010 կորպորատիվ հաղորդակցությունների համակարգը կազմակերպությունը ստանում է`

  • Աշխատանքի արդյունավետության բարձրացում
  • Գործուղման ծախսերի և ժամանակի խնայողություն
  • Քաղաքային և միջքաղաքային զանգերի ծախսերի խնայողություն