Մեծ ձեռնարկություններին

Հայկական Ծրագրեր ընկերությունը խոշոր և միջին կազմակերպություններին առաջարկում է հաշվապահական հաշվառման, բիզնես պրոցեսների, բանկային հաշիվների կառավարման, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման, կազմակերպության ինֆորմացիայի փոխանակության կազմակերպման ամբողջական ավտոմատացում:

ՀԾ-Ձեռնարկություն համակարգը կազմակերպության հաշվապահության և բիզնես գործընթացների ավտոմատացման համալիր լուծում է:
ՀԾ-Հաշվապահ համակարգն ապահովում է հաշվապահության բոլոր բաժինների ավտոմատացում:
ՀԾ-ԻնտերնետԲանկ և ՀԾ-ԿլինետԲանկ համակարգերը հնարավորություն են տալիս աշխարհի ցանկացած կետից և օրվա ցանկացած ժամին ինտերնետի միջոցով ղեկավարել բանկային հաշիվները և օգտվել բանկային այլ ծառայություններից` առանց բանկ այցելելու:
CRM համակարգն ապահովում է հաճախորդի 360° պատկեր, թույլ է տալիս կառավարել հաճախորդի հետ աշխատանքի ամբողջ կենսացիկլը` մարքեթինգից մինչև վաճառք և սպասարկում:
Կորպորատիվ ինֆորմացիոն համակարգերը ՏՏ ենթակառուցվածքի հիմնական մասն են, որոնք իրենց մեջ ներառում են ինֆորմացիոն կենտրոններ, տվյալների պահոցներ, կապի համակարգեր և այլն: Դրանք թույլ են տալիս լավագույն ձևով կազմակերպել տվյալների պահպանումն ու անհրաժեշտության դեպքում` վերականգնումը, ինֆորմացիայի փոխանակումը ինչպես աշխատակիցների միջև, այնպես էլ` կազմակերոպությունից դուրս գտնվող գործընկերների հետ:

Այս համակարգերից յուրաքանչյուրը գերազանց լուծում է այն խնդիրները, որոնց համար նախատեսված է: Հայկական Ծրագրերն առաջարկում է համակարգերը ոչ միայն որպես առանձին լուծումներ: Եթե կազմակերպությունն օգտագործում է մեկից ավելի համակարգեր, դրանք կարող են ներդրվել սերտորեն համակցված տարբերակով, ինչը բազմապատկում է յուրաքանչյուր համակարգի արդյունավետությունը, թույլ է տալիս ստանալ կազմակերպության գործընթացների ավտոմատացման ամբողջական լուծում, ապահովում է լրացուցիչ հնարավորություններ ու հարմարավետություն:
Օրինակ` CRM համակարգում իրական ժամանակում տեսնել հաճախորդի ֆինանսական տվյալները, որոնք պահվում են հաշվապահական համակարգում, էլեկտրոնային և թղթային նամակագրությունը: Ինտերնետ բանկինգի համակարգերի հետ համակցումը թույլ է տալիս անմիջապես հաշվապահական համակարգերից բանկ ուղարկել փոխանցումները և բանկից ներմուծել ու ավտոմատ ձևակերպել մուտքերը: Այսպիսի բազմաթիվ լրացուցիչ հնարավորությունները շատ անգամ մեծացնում են աշխատանքի արդյունավետությունը, թույլ են տալիս կատարել աշխատաժամանակի հսկայական խնայողություն:

Բեռնել
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգի նկարագրությունը