Նոր համագործակցության պայմանագրեր

   2016 թ. փետրվարին Հայկական Ծրագրեր ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքել հաշվապահական հաշվառման և խորհրդատվական ծառայություններ մատուցող Էմ թիմ ընկերության հետ:

   Մեր գործընկերները մատուցում են ՀԾ-Հաշվապահ 6 և ՀԾ-Առևտուր 6  համակարգերի ներդրման, պատվիրատուի մոտ ուսուցման կազմակերպման և այլ ծառայություններ:

   Հայկական Ծրագրերը գործընկերների համար անընդհատ կազմակերպում է միջոցառումներ (գործընկերների աշխատակիցների ուսուցման հատուկ դասընթացներ, վերապատրաստման սեմինարներ), որոնց նպատակն է օգնել նրանց ՀԾ համակարգերի սպասարկման բարձրակարգ ծառայություններ մատուցել իրենց հաճախորդներին:

   Հայկական Ծրագրեր ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքել նաև Գրիֆուս ընկերության հետ: Ընկերությունն իրականացնում է առևտրային սարքավորումների վաճառք և համակցում դրանք ՀԾ-Առևտուր 6 համակարգի հետ:

Patver software_of_the_year Support center phone number