Պայմանագիր Բիբլոս Բանկ Արմենիա ընկերության հետ

   2016թ. հոկտեմբերին Հայկական Ծրագրեր և Բիբլոս Բանկ Արմենիա ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ապրանքանյութական արժեքներ ենթահամակարգը:

   Բիբլոս Բանկ Արմենիա ընկերությունը 2003թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հիմնական միջոցներ և Աշխատավարձ ենթահամակարգերը:

   Ապրանքանյութական արժեքներ ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ՀԾ-Ձեռնարկություն համակարգին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել ընկերության ներքին գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ապրանքանյութական արժեքներ ենթահամակարգն ապահովելու է`

  • Ապրանքանյութական արժեքների հաշվառում պահեստներում
  • Ապրանքանյութական արժեքների հաշվառում պահոցներում
  • Ապրանքանյութական արժեքների վերագնահատում, հավելյալ ծախսերի հաշվառում, պաշարների գույքագրում
  • Արագամաշ առարկաների հաշվառում
  • Ի պահ հանձնված նյութական արժեքների հաշվառում:
Patver software_of_the_year Support center phone number