Պայմանագիր ՀՀ Կառավարության աշխատակազմի հետ

   2016թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր ընկերության և ՀՀ Կառավարության աշխատակազմի միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր և Ավտոտնտեսություն ենթահամակարգերը:

   ՀՀ Կառավարության աշխատակազմը 2006թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Աշխատավարձ ենթահամակարգերը:

   Ենթահամակարգերի ներդրումը և ինտեգրացիան ՀԾ-Ձեռնարկություն համակարգին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր և Ավտոտնտեսություն ենթահամակարգերը ապահովելու են`

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
  • Կազմակերպության ավտոմեքենաների և վարորդների մասին տեղեկությունների գրանցում
  • Վառելիքի քանակային հաշվառում` ըստ ավտոմեքենաների և վարորդների` վառելիքի լիցքավորման, ընդունման-հանձնման և ծախսագրման փաստերի գրանցմամբ
  • Ամենօրյա կամ ամփոփ ուղեգրերի հիման վրա նորմայով ծախսվող վառելիքի դուրս գրում, նաև վառելիքի գերածախսի կամ խնայման մասին տվյալների ստացում
  • Ավտոմեքենաների պլանավորած նորոգումների հաշվառում` հետևելով նյութածախսերին և կատարված աշխատանքներին
  • Նորոգումների վերլուծություն` համեմատելով փաստացի կատարված և նորմաներով պլանավորված նորոգումների պարբերականությունը և վազքաչափերը
Patver software_of_the_year Support center phone number