Համագործակցության հուշագիր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ

   Հայկական Ծրագրեր ընկերությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը` քննարկելով Հայաստանում հաշվապահական հաշվառման կրթական ոլորտի արդի վիճակը և խնդիրները, համաձայնության եկան հետևյալ կարևոր դրույթների վերաբերյալ.

  • Հայաստանի հաշվապահական հաշվառման ոլորտի աշխատաշուկայում աոկա է կիրառական գիտելիքներ և հմտություններ ունեցող մասնագետների մեծ պահանջարկ և այդ պահանջարկն ունի աճելու միտում,
  • հաշվապահական հաշվառման ֆակուլտետի կրթական ծրագրերը և գործընթացները անհրաժեշտ է զարգացնել կիրառական ուղղվածությամբ, որպեսզի լավագույնս բավարարվեն աշխատաշուկայի պահանջները:

Հաշվի առնելով վերոնշյալը` կողմերը որոշեցին համագործակցել նշված խնդիրների լուծման համար` միավորելով իրենց փորձառությունը, փոխլրացնելով միմյանց կարողությունները հաշվապահական հաշվառման ոլորտի կրթական գործընթացների արդիականացման և զարգացման նպատակով:

   Համագործակցությունը մասնավորապես ներառում է հետևյալ քայլերը.

  • Ընկերությունն օժանդակում է Հաշվապահական հաշվառման ֆակուլտետի կրթական ծրագրերում ընդգրկված «Հաշվապահական հաշվառում համակարգիչների միջոցով» առարկայի գործնական պարապմունքների անցկացմանը` տրամադրելով «ՀԾ-Հաշվապահ 6» համակարգչային ծրագրի վերաբերյալ օժանդակող նյութեր և անհրաժեշտ ծրագրային ապահովում:
  • Ընկերությունը համալսարանի Հաշվապահական հաշվառման ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի լավագույն ուսանողների համար տարեկան մեկ անգամ կազմակերպում է «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգչային ծրագրի անվճար դասընթաց` 32 ժամ տևողությամբ:
Patver software_of_the_year Support center phone number