Պայմանագիր Արփա-Սևան ընկերության հետ

   2017թ. հունիսին Հայկական Ծրագրեր և Արփա-Սևան ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր ենթահամակարգի ներդրման պայմանագիր:

   Արփասևանշին շինարարական կազմակերպությունը հիմնադրվել է 1969թ. և 1998թ. վերակազմավորվել Արփա-Սևան ԲԲԸ-ի:

   Անցած ավելի քան 45 տարիների գործունեության ընթացքում շահագործման է հանձնել 133 տարբեր բնույթի խոշոր օբյեկտ: Ընկերության գործարարությունը գործում է շղթայական փոխկապակցվածության սկզբունքով՝ սկսած օբյեկտի նախագծումից մինչև երաշխիքային շահագործումը: Վերջին տարիների նախագծերից կարելի է նշել Արփա-Սևան թունելի հիմնանորոգումը, Հայաստանի տարբեր մարզերում ջրանցքների վերակառուցումը, ջրամատակարարման ցանցի բարելավումը, ոռոգման խողովակների տեղափոխումը:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր ենթահամակարգը թույլ կտա Արփա-Սևան ընկերությանը կատարել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number