«Որակի ապահովման հիմունքներ» դասընթաց

   Հայկական Ծրագրերը կազմակերպում է «Որակի ապահովման հիմունքներ» (QA Fundamentals) թեմայով դասընթաց: Դասընթացի նյութը «ISTQB Certified Tester Foundation Level» միջազգային որակավորման նախապատրաստական ծրագիրն է, տրամադրվում է ArmSTQB կողմից:  Դասընթացն անվճար է: Դասավանդում են առաջատար մասնագետներ ընկերություններից:

    Դիմել կարող են ՏՏ և տեխնիկական ուղղվածությամբ (ֆիզիկա, մաթեմատիկա և այլն) բակալավրատի 3-րդ կուրսի (և ավելի բարձր) ուսանողները: Դասընթացի ընդունելությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:

   Դասընթացի ավարտին լավագույն ուսանողները հնարավորություն կստանան աշխատել Հայկական Ծրագրեր ընկերությունում, որպես Որակի Ապահովման ավտոմատացման մասնագետ (QA Engeneer):

   Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 28.08.2017: Դասընթացը կսկսվի 05.09.2017-ին:

   Դիմումների ընդունումը սկսված է: Դիմելու համար սեղմեք այստեղ:

   Դասընթացի մասին մանրամասների համար սեղմեք այստեղ:

Patver software_of_the_year Support center phone number