Պայմանագիր ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ

   2017թ. հոկտեմբերին Հայկական Ծրագրեր ընկերության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջև կնքվել է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հիմնական միջոցներ ենթահամակարգի ներդրման պայմանագիր:

   Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հիմնական միջոցներ ենթահամակարգը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը թույլ կտա իրականացնել.

  • Հիմնական միջոցների քարտարանի հաշվառում
  • Հիմնական միջոցների հետ բոլոր գործարքների գրանցում` ձեռքբերումից մինչև լուծարում
  • Հիմնական միջոցների վերագնահատում, հավելյալ ծախսերի հաշվառում, գույքագրում
  • Մաշվածության հաշվարկ
  • Կապիտալ և ընթացիկ վերանորոգումների հաշվառում
  • Փաստաթղթերի ստանդարտացված տպվող տեսքերի ստացում
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number