Պայմանագիր Ֆլեշ Մոտորս ընկերության հետ

   2017թ. հոկտեմբերին Հայկական Ծրագրեր և Ֆլեշ Մոտորս ընկերությունների  միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդրման պայմանագիր:

   Ֆլեշ Մոտորս ընկերությունն ունի ժամանակակից սարքավորումներ, լավագույն մասնագետներ և մի քանի կայաններ Հայաստանի Հանրապետությունում և առաջարկում է ավտոտեխսպասարկման ծառայությունների լայն ցանկ: Ընկերությունը զբաղվում է նաև հայտնի ապրանքանիշերի ավտոմասերի, անվադողերի, մարտկոցների մանրամեծածախ առևտրով` ներմուծելով դրանք անմիջապես արտադրողներից:

   Ֆլեշ Մոտորս ընկերությունը ունի առևտրային կետերի լայն ցանց  Հայաստանում, որը ներառում է 9 խանութ Երևանում և 3 խանութ մարզերում` Շիրակում, Կոտայքում, Արմավիրում: 

   ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգը հնարավորություն է տալիս կենտրոնանալ ընկերության առանցքային հաճախորդների վրա, վերլուծել կատարված բոլոր վաճառքները, գնահատել գնորդների ապագա պահանջները և դրանց համապատասխան պլանավորել սեփական գործունեությունը:

   Վաճառքների կառավարում 7 համակարգը Ֆլեշ Մոտորս ընկերությանը թույլ կտա իրականացնել`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
  • Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով
Patver software_of_the_year Support center phone number