Պայմանագիր Սեֆ Ինթերնեյշնլ ընկերության հետ

   2017թ. հոկտեմբերին Հայկական Ծրագրեր և Սեֆ Ինթերնեյշնլ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հիմնական միջոցներ ենթահամակարգի ներդրման պայմանագիր:

   Սեֆ Ինթերնեյշնլ ընկերությունը 2005թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Ընկերությունում արդեն ներդրված են ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:

   Նոր ենթահամակարգի ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հիմնական միջոցներ ենթահամակարգը Սեֆ Ինթերնեյշնլ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Հիմնական միջոցների քարտարանի հաշվառում
  • Հիմնական միջոցների հետ բոլոր գործարքների գրանցում` ձեռքբերումից մինչև լուծարում
  • Հիմնական միջոցների վերագնահատում, հավելյալ ծախսերի հաշվառում, գույքագրում
  • Մաշվածության հաշվարկ
  • Կապիտալ և ընթացիկ վերանորոգումների հաշվառում
  • Փաստաթղթերի ստանդարտացված տպվող տեսքերի ստացում
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number