Պայմանագիր Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) հետ

    2016թ. հունվարին Հայկական Ծրագրեր ընկերության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի բազմամասնաճյուղային տարբերակը հետևյալ ենթահամակարգերով`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Աշխատավարձ
  • Կադրեր

    Համակարգի ներդրումը թույլ կտա ստեղծել միասնական տվյալների բազա: Բազմամասնաճյուղային տարբերակի ներդրումը հնարավորություն կտա գլխամասում տիրապետել մասնաճյուղերի տվյալներին և վերահսկել նրանց աշխատանքը, ստանալ հաշվետվություններ ինչպես ամբողջ կազմակերպության, այնպես էլ առանձին մասնաճյուղերի գծով:

    ՀԾ-Ձեռնարկություն համակարգը ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները`

  • Հնարավորություն վարելու հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number