Պայմանագիր Հովարդ Կարագյոզյան բժշկական բարեգործական ՀԿ -ի հետ

   2016թ. հունվարին Հայկական Ծրագրեր ընկերության և Հովարդ Կարագյոզյան բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Աշխատավարձ

   Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ, հաշվետվություններում տվյալները դիտել խմբավորված` մեկ թվով կամ մանրամասնեցված: Հնարավորություն է ստեղծվում նաև փոփոխել հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքը:

   Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.

  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number