Համակարգերից առավելագույն օգուտ ստանալու համար կազմակերպությանն անհրաժեշտ է ունենալ համակարգին լավ տիրապետող մասնագետներ, որոնք կկարողանան կիրառել համակարգի ողջ ֆունկցիոնալությունը, ամբողջությամբ օգտագործել հաշվետվական հնարավորությունները: Ուսումնական կենտրոնում անցկացվող ՀԾ համակարգերի դասընթացներն ուղղված են հենց այդպիսի մասնագետներ պատրաստելուն: Ուսումնական կենտրոնը Հայկական Ծրագրեր ընկերության ստորաբաժանումն է, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական պրոցեսները` հաշվապահական, օրենսդրական, բիզնես-գործընթացների կազմակերպման և տեխնիկական ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ և աջակցությամբ:
ՀԾ hամակարգերի դասընթացներն անց են կացվում ոչ միայն համակարգերի օգտագործողների համար: Ուսումնական կենտրոնը ունի հատուկ ուսումնական ծրագիր տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողների համար: Սա անվճար դասընթաց է բարձր առաջադիմությամբ ուսանողների համար և նպատակ ունի ծանոթացնել նրանց ֆինանսների ավտոմատացման գործընթացներին և գործիքներին, փոխանցել նրանց մեր աշխատակիցների փորձը, օգնել դառնալ պահանջված մասնագետներ: Դասընթացներին մասնակցել ցանկացողները մասնակցում են հարցազրույցների: Ընտրված լավագույն ուսանողները հրավիրվում են դասընթացների, որտեղ հնարավորություն ունեն աշխատելու ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետ, ծանոթանալ ՀԾ-Բանկ համակարգին, լիարժեք տիրապետել ՀԾ-Հաշվապահ համակարգին:
Տեղեկատվական տեխնոլոգիաների հետ անմիջականորեն առնչվող մասնագիտությամբ ուսանողների համար ՀԾ Ուսումնական կենտրոնում կազմակերպվում են անվճար դասընթացներ:
Դասընթացի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով` գրավոր քննության և հարցազրույցի միջոցով:
Դասընթացների նպատակն է ուսանողներին տալ մասնագիտական գիտելիքներ և ծանոթացնել ոլորտի նորագույն տեխնոլոգիաներին: