2018թ. մայիսին Հայկական Ծրագրեր և Սիս Նատուրալ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդման պայմանագիր:
Սիս Նատուրալ ընկերությունը հիմնադրվել է 1999 թ-ին: Մասնագիտացված է հյութերի, ջեմ-մուրաբաների և բանջարեղենային պահածոների արտադրության մեջ: Սիս Նատուրալ-ը սպառողների շրջանում այնպիսի հայտնի ապրանքանիշերի արտադրողն է, ինչպիսիք են` «ՅԱՆ»-ը, «ՅԱՆ ԲԻՈ»-ն, «ՖՐՈՒՏԱ»-ն և «ՍԻՍ»-ը: Ընկերության յուրաքանչյուր ապրանքանիշ նախատեսված է սպառողների որոշակի խմբի համար, այդ իսկ պատճառով, բոլոր ապրանքանիշները միասին բավարարում են ողջ սպառողական շուկայի պահանջները։
Վաճառքների կառավարում 7 համակարգը Սիս Նատուրալ ընկերությանը թույլ կտա իրականացնել`
- Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
- Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
- Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
- Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
- Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
- Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
- Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
- Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով