Հայկական Ծրագրեր և Սամմուս Թրեյդ Գրուպ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Հիմնական միջոցներ
- Ապրանքանյութական արժեքներ
- Պատվերներ
Սամմուս Թրեյդ Գրուպ ընկերությունը հանդիսանում է ալկոհոլային խմիչք ներմուծող ինչպես ԵՏՄ, այնպես էլ 3-րդ երկրներից: Միաժամանակ ունենում է ալկոհոլային խմիչքի ձեռքբերում ՀՀ տարածքում և ամբողջ տեսականին իրացնում տեղական շուկայում:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Սամմուս Թրեյդ Գրուպ ընկերությանը թույլ կտա իրականացնել.
- Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
- Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ