Հիմնարար ալգորիթմների բաժիններ
Դասընթացը նախատեսված է
Սկսնակ ծրագրավորողների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սովորող ուսանողների համար։
Պահանջվող գիտելիքներ
Պարզագույն տվյալների կառուցվածքների (կապակցված ցուցակ, պահունակ, հերթ, բինար բուրգ, որոնման ծառ) իմացություն։
Օբյեկտային կողմնորոշմամբ լեզվով (C++, C#) ծրագրավորման փորձ։
Ծրագիր
- 1. Ներածություն։
- 2. Կարմիր-սև ծառեր: Որոնման, ավելացման և հեռացման գործողություններ։
- 3. B-ծառեր: Որոնման, ավելացման և հեռացման գործողություններ: Բարդության գնահատականներ:
- 4. Անդրադարձ հավասարումներ։ Անդրադարձ հավասարումների լուծման տեղադրման, ռեկուրսիայի ծառի և հիմնական մեթոդներ։
- 5. Ալգորիթմների մշակման «բաժանիր որ տիրես» ռազմավարություն։
- 6. Դինամիկ ծրագրավորում։ Օրինակներ․ ձողի օպտիմալ տրոհման և ամենամեծ ընդհանուր ենթահաջորդականության որոշման խնդիրներ։
- 7. Չհատվող բազմությունների համակարգեր: Իրականացում անտառի միջոցով։
- 8. Մինիմալ կմախքային ծառի հասկացություն։ Մինիմալ կմախքային ծառի կառուցման ալգորիթմներ։
- 9. Կարճագույն ճանապարհների ծառի հասկացություն։ Կարճագույն ճանապարհների ծառի կառուցման ալգորիթմներ։
- 10. Գագաթների բոլոր զույգերի համար կարճագույն ճանապարհների կառուցման ալգորիթմներ:
- 11. Առցանց ալգորիթմներ:
Տևողություն
8 շաբաթ, 16 դաս, 2 ժամ
Դասախոսներ
Արմեն Կոստանյան
ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն, ֆ․մ․գ․թ, դոցենտ
Քրիստինե Վասիլյան
Ծրագրավորող
Հայկական Ծրագրեր ընկերությունում
Դասընթացին մասնակցելու նախապայման` հարցազրույց