Նախագծման շաբլոններ



Դասընթացը նախատեսված է
  • Ծրագրավորողների և ՏՏ ոլորտում 3+ տարի աշխատանքային փորձ ունեցողների համար։

  • Համառոտ նկարագիր
    Օբյեկտային մեթոդները ծրագրային համակարգերի վերլուծության և նախագծման մեջ; Վերլուծության և նախագծման արդյունքների ներկայացումը Unified Modeling Language (UML) լեզվով; GoF խմբում ընդգրկված շաբլոնների մանրամասն ուսումնասիրում; Փոխկապակցված շաբլոնների օգտագործմամբ ծրագրային համակարգերի մշակման խնդիրների լուծում։
    Ծրագիր
    1. Ներածություն
  • Ծրագրային համակարգերի մշակման պրոցեսներ․ Waterfall, Rapid Prototyping, Unified Process:
  • Մոդելավորման ունիֆիկացված լեզու (Unified Modeling Language - UML):

  • 2. Օբյեկտային կողմնորոշմամբ վերլուծություն
  • UML լեզվի դասերի և օբյեկտների գծապատկերներ։
  • Առարկայական տիրույթի մոդել (Domain Model)։
  • Առարկայական տիրույթի մոդելի կառուցման օրինակներ․ Point-of-Sale System, Virtual Market System, Restaurant System։

  • 3. Օբյեկտային կողմնորոշմամբ նախագծում
  • Սիստեմային գործողություններ,
  • Պարտականությունների բաշխման շաբլոններ․ Information Expert, Creator, Low Coupling, High Cohesion, Controller։
  • UML լեզվի փոխազդեցության գծապատկերներ (UML Interaction Diagrams)։ Հաջորդականության (sequence) և գործակցության (communication) գծապատկերներ։
  • Տեսանելություն օբյեկտների և դասերի միջև․ ատրիբուտով, պարամետրով և լոկալ տեսանելիություն։
  • Նախագծման մոդելի դասերի գծապատկերներ։
  • Նախագծման մոդելի կառուցման օրինակներ․ Point-of-Sale System, Virtual Market System, Restaurant System։

  • 4. Նախագծման շաբլոններ
  • Պարտականությունների բաշխման հավելյալ շաբլոններ․ Polymorphism, Pure Fabrication, Indirection, Protected Variations։
  • Ստեղծման նախագծման շաբլոններ․ Singleton, Prototype, Factory Method, Builder, Abstract Factory: Օգտագործման օրինակներ։
  • Կառուցվածքային նախագծման շաբլոններ․ Adapter, Proxy, Decorator, Composite, Bridge, Facade: Օգտագործման օրինակներ։
  • Վարքային նախագծման շաբլոններ․ Template Method, Strategy, State, Chain of Responsibility, Iterator Interpreter, Visitor, Observer։ Օգտագործման օրինակներ:

  • 5. Ծրագրային համակարգերի մշակմանը առնչվող խնդիրների լուծում նախագծման շաբլոնների օգտագործմամբ (POS համակարգի օրինակի վրա)
  • Արտաքին ծառայությունների աջակցություն Adapter, Factory, Singleton շաբլոնների օգտագործմամբ։
  • Փոփոխվող զեղչային ստրատեգիաների աջակցություն Strategy և Composite շաբլոնների օգտագործմամբ։
  • Գրաֆիկական պատուհանների նախագծում Observer շաբլոնի օգտագործմամբ։
  • Լոկալ ծառայությունների միջոցով արտաքին ծառայությունների օժանդակում Proxy և Facade շաբլոնների օգտագործմամբ։
  • Կրեդիտային քարտով վճարումների աջակցություն Singleton, Factory, Adapter, Proxy շաբլոնների օգտագործմամբ:
  • Մշտական պահպանման ենթակա օբյեկտների աջակցություն State շաբլոնի օգտագործմամբ:
  • Մշտական պահպանման ենթակա օբյեկտների համար ձևափոխիչների նախագծում Template Method շաբլոնի օգտագործմամբ:

  • Սկիզբ



    Տևողություն


    14 շաբաթ, 14 դաս, 2 ժամ


    Մակարդակ


    2-րդ մակարդակ



    Դասախոս
    Արմեն Կոստանյան

    ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն, ֆ․մ․գ․թ, դոցենտ


    Դասընթացին մասնակցելու նախապայման` հարցազրույց: