ՀԾ-Առևտուր 7
Հայկական Ծրագրեր ընկերությունը ներկայացնում է
ՀԾ-Առևտուր 7 նոր սերնդի մանրամեծածախ առևտրի և պահեստային գործունեության կառավարման համակարգը:

ՀԾ-Առևտուր 7 համակարգի հնարավորություններին կարող եք ծանոթանալ ուսումնական հոլովակներում:
Դիտել
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համակցում b2b.armsoft հարթակի հետ
b2b.armsoft-ը գերարդյունավետ և հարմար առցանց համագործակցության միջավայր է: Այն ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ և թույլ է տալիս փոխանակել էլեկտրոնային փաստաթղթեր:
ՀԾ-Առևտուր 7 համակարգն ինտեգրված է b2b.armsoft-ի հետ, այսինքն հարթակի հնարավորությունները կարելի է օգտագործել անմիջապես համակարգի միջից:
Տեղեկատուների, Փաստաթղթերի և Հաշվետվությունների ընդլայնում
ՀԾ- Առևտուր 7 համակարգում ավելացել է հնարավորություն, որը թույլ է տալիս ծրագրավորել տեղեկատուներում և փաստաթղթերում լրացուցիչ դաշտերի ավելացում և դրանց արտացոլումը հաշվետվություններում:
Տվյալների պաշտպանվածություն Dropbox ամպային պահոցում
ՀԾ- Առևտուր 7-ի տվյալների պահոցների պահուստային պատճենները պարբերաբար ձայնագրվում են Dropbox ամպային պահոցում:
Տվյալների փոխանակում վեբ-սերվիսների օգնությամբ
ՀԾ- Առևտուր 7-ը տվյալների փոխանակման առումով բաց համակարգ է: Այն կարելի է համակցել այլ հաշվարկային համակարգերի` օրինակ հաշվապահական լուծուման հետ:
ՀԾ-Առևտուր 7 համակարգի հնարավորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ
այստեղ:
ՀԾ-ԱՌԵՎՏՈՒՐ 7 ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՆԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
01.07.2017թ.-ից գործելու է ՀԾ- Առևտուր 7 համակարգի և տարեկան սպասարկման հետևյալ գնացուցակը:
ՀԾ-Առևտուր 7 |
Գին |
Համակարգ 1 աշխատատեղի համար |
160 000 |
Համակարգ 4 աշխատատեղի համար |
290 000 |
Համակարգ 9 աշխատատեղի համար |
390 000 |
|
Տարեկան սպասարկում 1 աշխատատեղի համար |
65 000 |
Տարեկան սպասարկում 4 աշխատատեղի համար |
110 000 |
Տարեկան սպասարկում 9 աշխատատեղի համար |
150 000 |
Բոլոր գները նշված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:
- ՀԾ-Առևտուր 6-ի սպասարկման մեջ գտնվող պատվիրատուները ՀԾ-Առևտուր 7-ին անցում են կատարում առանց լրացուցիչ վճարման:
- Այն պատվիրատուները, որոնց ՀԾ-Առևտուր 6 համակարգի սպասարկումն ավարտվել է, ՀԾ-Առևտուր 7-ին անցնելու համար պետք է կնքեն տարեկան սպասարկման պայմանագիր:
Խրախուսման միջոցառումներ
Այն պատվիրատուները, ովքեր ընթացիկ սպասարկման պայմանագիրը կկնքեն նախորդ պայմանագրի ավարտից 20 աշխատանքային օրվա ընթացքում, կստանան 5000 դրամի չափով զեղչ:
ՀԾ-Առևտուր 6 համակարգի վաճառքի դադարեցում, սպասարկում և զարգացում
01.07.2017-ից դադարեցվելու է ՀԾ-Առևտուր 6 համակարգի վաճառքը և տարեկան սպասարկման պայմանագրերի վերակնքումը:
01.07.2017-ից դադարեցվելու է ՀԾ-Առևտուր 6 համակարգում նոր հնարավորությունների զարգացումը: Կատարվելու են ընթացիկ սպասարկման աշխատանքները և ծրագրային ապահովման մեջ հայտնաբերված սխալների ուղղումները: