ՀԾ-ՖինՄոբայլ

Հայկական Ծրագրերի մոբայլ հավելվածների շարքն ընդլայնվել է ևս մեկ լուծումով: Ավելացել է ՀԾ-ՖինՄոբայլ հավելվածը, որը հատուկ նախագծվել և մշակվել է կազմակերպության ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ֆինանսական տնօրենների համար։

Հավելվածը հնարավորություն է տալիս ցանկացած պահի և ցանկացած վայրում տեսնել կազմակերպության և՛ հաշվապահական, և՛ բանկային կարևոր տեղեկատվությունը, նա՛և կատարել փոխանցումներ, վճարումներ և այլ գործողություններ։

ՀԾ-Ֆինմոբայլ հավելվածը տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն կազմակերպության ֆինանսական վիճակը վերլուծելու և որոշումներ կայացնելու համար։

Հավելվածն աշխատում է ՀԾ-Ձեռնարկություն, ՀԾ-Հաշվապահ, ՀԾ-Առևտուր և ՀԾ-Խանութ համակարգերի հետ։

Հավելվածի միջոցով հնարավոր է միաժամանակ միանալ մեկից ավելի բանկերի հետ, այսինքն հավելվածում առկա է մուլտիբանկինգի հնարավորություն։

Իրական ժամանակում և ամենուր հասանելի տեղեկատվության շնորհիվ, ՀԾ-ՖինՄոբայլ հավելվածը վերածվում է ղեկավարների արդյունավետ որոշումներ կայացնելու հզոր գործիքի։
Patver software_of_the_year Support center phone number