Պայմանագիր Գրասս Օֆիշլ ընկերության հետ

   2021թ. օգոստոսին Հայկական Ծրագրեր և Գրասս Օֆիշլ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:

   Գրասս օֆիշլ ընկերությունը հիմնադրվել է 2021թ-ին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային քիմիայի՝ լվացող և մաքրող միջոցների, ներմուծմամբ և վաճառքով։ Ընկերությունն առաջարկում է հեղուկ օճառներ, գելեր, քսուքներ, շամպուններ, լաքահանող միջոցներ, սպասք լվացող հեղուկներ և պարագաներ, ինչպես նաև նյութեր՝ նախատեսված տարբեր մակերեսների՝ հատակի, սանհանգույցի, սալիկների թաց մաքրման և ախտահանման համար: Գրասս օֆիշլ ընկերությունը ներկայացնում է նոր որակի լվացող մաքրող միջոցներ,որոնք պատրաստվում և շշալցվում են բացառապես Ռուսական հումքով և տեխնոլոգիաներով:

   ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Patver software_of_the_year Support center phone number