Հաշվապահական հաշվառում
Միջին և փոքր կազմակերպությունները ավտոմատացման համակարգ ընտրելիս հատկապես կարևորում են մի-քանի հատկություններ` համակարգի գինը, տեղադրման և օգտագործման պարզությունը և հետագա սպասարկումը: ՀԾ-Հաշվապահը գերազանցորեն բավարարում է այս բոլոր պահանջներին, ինչի շնորհիվ հանդիսանում է ամենատարածված հաշվապահական համակարգը Հայաստանում:
Համակարգի գինը: ՀԾ-Հաշվապահ համակարգը լավագույնն է գին/ֆունկցիոնալություն հարաբերությամբ: Բացի դրանից համակարգի տեխնիկական պահանջները բարձր չեն, այսինքն դրա օգտագործման համար կազմակերպությանը սովորաբար անհրաժեշտ չի լինում ձեռք բերել նոր համակարգչային տեխնիկա կամ ծրագրային ապահովում:
Տեղադրման և օգտագործման պարզությունը: Համակարգի տեղադրումն ու հետագա սպասարկումը շատ պարզ են և չեն պահանջում կազմակերպությունում տեխնիկական մասնագետի ներկայություն կամ հաշվապահների խորը վերապատրաստում:
Համակարգի սպասարկումը: Սպասարկումը լավագույն մասնագետների կողմից, թարմացումների ու նոր տարբերակների տրամադրումը, օգտագործման ուղեցույցներն ու մեթոդական հոդվածները նվազագույն են դարձնում համակարգի շահագործման համար ծախսվող ժամանակը, ռեսուրսներն ու ջանքերը:
  • Գլխավոր գիրք
  • Դեբիտոր/Կրեդիտորների հետ փոխհաշվարկներ
  • Առհաշիվ գումարների հաշվառում
  • Դրամական միջոցների հաշվառում (դրամարկղեր, բանկային հաշիվներ)
  • Ապրանքա-նյութական արժեքների հաշվառում
  • Առևտրային գործողություններ
  • Արագամաշ առարկաների հաշվառում
  • Հիմնական միջոցների հաշվառում
Ավելին ՀԾ-Հաշվապահ համակարգի մասին

Շատ պարզ հաշվառում ունեցող կազմակերպությունները կարող են հաշվապահության ավտոմատացումը սկսել ՀԾ-Հաշվետար անվճար համակարգից:
Ավելին ՀԾ-Հաշվետար համակարգի մասին

Այն կազմակերպությունները, որոնք գործարքների ծավալով կամ աշխատակիցների քանակով կարող են համարվել միջին, բայց ունեն հաշվապահական հաշվառման յուրահատուկ խնդիրներ կամ այլ, օրինակ` արտադրական բարդ գործընթացների ավտոմատացման պահանջներ, կարող են դիտարկել ՀԾ-Ձեռնարկություն համակարգը:
Ավելին ՀԾ-Ձեռնարկություն համակարգի մասին
Բեռնել
  • ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Առևտուր համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Վաճառատեղ համակարգի նկարագրությունը