Ինտերնետ Բանկինգ
Ինտերնետ բանկինգը հեռահար բանկային սպասարկման տեխնոլոգիա է, որը հնարավորություն է տալիս բանկի հաճախորդներին աշխարհի ցանկացած կետից և օրվա ցանկացած ժամին ինտերնետի միջոցով ղեկավարել իրենց հաշիվները և օգտվել բանկային այլ ծառայություններից` առանց բանկ այցելելու:
Ինտերնետ բանկինգ համակարգերը լայն տարածում են գտել աշխարհում: Հայաստանում Հայկական Ծրագրեր ընկերության կողմից մշակված ինտերնետ բանկինգ համակարգերն այժմ ներդրված են 10 բանկերում և օգտագործվում են ավելի քան 15000 անհատների և կազմակերպությունների կողմից: Համակարգերը մշակված են ժամանակակից տեխնոլոգիաների և պլատֆորմների հիման վրա` հաճախորդների համար ապահովելով անվտանգության բարձր մակարդակ: ՀԾ ինտերնետ բանկինգ համակարգերն ինտեգրացված են Հայաստանում ամենատարածված ՀԾ hաշվապահական համակարգերի հետ՝ ինչն էապես հեշտացնում է հաճախորդի աշխատանքը և թույլ է տալիս առավելագույնս օգտագործել համակարգի հնարավորությունները:

ՀԾ-ԻնտերնետԲանկ

ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգը հնարավորություն է ընձեռում ինտերնետ բրաուզերի միջոցով արագ և անվտանգ կառավարել Ձեր ֆինանսները 24/7 ռեժիմով` ցանկացած պահի, ցանկացած վայրից: Դա թույլ է տալիս խնայել Ձեր ժամանակն ու ծախսերը` բանկ այցելելու և հերթերում սպասելու փոխարեն:
Համակարգն ապահովում է բանկային ծառայությունների լայն շրջանակ և նախատեսված է ինչպես կազմակերպությունների, այնպես էլ` անհատների համար: Առաջարկվող բանկային ծառայությունները հասանելի են նաև բջջային հեռախոսի միջոցով:

ՀԾ-ԿլիենտԲանկ

ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգը բանկային հաշիվների հեռահար ղեկավարման համակարգ է: Այն հնարավորություն է տալիս սեփական աշխատատեղից հեշտ և արագ ստեղծել ու բանկ ուղարկել բազմաթիվ փաստաթղթեր:
Համակարգը նախատեսված է կազմակերպությունների համար և թույլ է տալիս աշխատել մի քանի բանկերի հետ միաժամանակ:
Բեռնել
  • ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԻնտերնետԲանկ օգտագործողի ձեռնարկ
  • ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգի նկարագրությունը


ՀԾ-ԿլիենտԲանկ
Ցուցադրական (3.9.0)