ՀԾ-Հաշվետար
Հայկական Ծրագրեր ընկերությունը շարունակում է Աջակցում Հայաստանի փոքր բիզնեսին ծրագիրը և նվեր է մատուցում բոլոր հաշվապահներին` նրանց անվճար տրամադրելով ՀԾ-Հաշվետար նոր սերնդի հաշվապահական համակարգը:
Մենք հաշվապահի խնդիրները գիտենք ամբողջ խորությամբ և մեր մասնագիտությունը դրանց լավագույն լուծումներ տալն է:
Արդեն 27 տարի մեր համակարգերը զարգանում և հղկվում են: Այսօր դրանք ամենատարածվածն են Հայաստանի խոշոր և միջին հաշվապահական համակարգերի շուկայում: Հայկական Ծրագրեր ընկերության ուշադրության կենտրոնում մշտապես եղել են նաև փոքր կազմակերպությունների հաշվապահական խնդիրները:
ՀԾ-Հաշվետար համակարգը մշակվել է հատուկ փոքր կազմակերպությունների համար և իր մեջ ներառում է այն հիմնական առանձնահատկությունները, որոնք կարևոր են այդ հիմնարկների հաշվապահների համար:

Տեղադրման և օգտագործման պարզություն

Համակարգի տեղադրումն ու դրա հետ հետագա աշխատանքը շատ պարզ են և չեն պահանջում կազմակերպությունում տեխնիկական մասնագետի ներկայություն կամ հաշվապահների խորը վերապատրաստում: Համակարգի տեխնիկական պահանջները բարձր չեն, այսինքն կազմակերպությանը սովորաբար անհրաժեշտ չի լինում համակարգի շահագործման համար ձեռք բերել լրացուցիչ համակարգչային տեխնիկա կամ ծրագրային ապահովում:

Չի պահանջում հատուկ ուսուցում և ծավալուն ներդրման աշխատանքներ

Ծրագրի օգտագործման համար չի պահանջվում հատուկ ուսուցում: Ծրագրի ավելի խորը հնարավորություններին կարելի է ծանոթանալ Էլեկտրոնային ռեսուրսների միջոցով:

ՀԾ-Հաշվետար hամակարգի առավելությունները

Անսահմանափակ քանակությամբ հաշվառումներ վարելու հնարավորություն

ՀԾ-Հաշվետար համակարգում կարելի է վարել անսահմանափակ քանակությամբ կազմակերպությունների հաշվառում:

Հաշվապահությունն ու բանկային հաշիվների կառավարումը մեկ համակարգից

ՀԾ- Հաշվետար-ն իր մեջ ուղղակիորեն ներառում է ինտերնետ բանկինգի համակարգ: Սա թույլ է տալիս կառավարել բանկային հաշիվներն անմիջապես հաշվապահական համակարգից, խուսափել տվյալներն այլ համակարգ արտահանելու կամ ներմուծելու լրացուցիչ քայլից:

Համակցում ՊԵԿ-ի e-Invoicing համակարգի հետ

ՀԾ-Հաշվետար համակարգից հարկային հաշիվները արտահանվում են էլ. հարկային հաշիվների e-Invoicing համակարգ, որտեղից կատարվում է մատակարարներից ստացված հարկային հաշիվների ներմուծում:

Համակցում MS Word, MS Excel, Open Office ծրագրերի հետ

Համակարգից տվյալները կարող են արտահանվել MS Word, MS Excel և Open Office միջավայրեր:

Ժամանակակից, գեղեցիկ, հարմար աշխատանքային միջավայր

  • Համակարգի աշխատանքային միջավայրը կառուցված է ծանոթ ու հարմար MS-Office ոճով: Սա թույլ է տալիս օգտագործողներին հեշտությամբ սկսել համակարգով աշխատանքը և խուսափել նոր աշխատանքային միջավայրին սովորելու համար ծախսվող ժամանակից և անհարմարությունից:
  • Համակարգն աշխատում է Unicode-ով, ինչը հնարավոր է դարձնում ցանկացած լեզվով մուտքագրված տվյալների հետ աշխատանքը:
  • Մուտքագրման ժամանակ կատարվող բազմաթիվ ստուգումներն ապահովում են տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը:
  • Համակարգն ունի գունային ու տառատեսակների տարբեր թեմաներ: Յուրաքանչյուր օգտագործող կարող է ընտրել համակարգի` իրեն առավելապես հարմար տեսքը:

Հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ

Հաշվետվություններում տվյալների ֆիլտրման, խմբավորման, հանրագումարների ավելացման, սյուների ընտրման գործիքները թույլ են տալիս անմիջապես աշխատանքի ընթացքում, առանց որևէ ջանքի համակարգից ստանալ ցանկացած տվյալ, ցանկացած տեսքով:

Արտահանում և ներմուծում

Բոլոր տվյալները արտահանվում և ներմուծվում են XML ֆորմատի ֆայլերի միջոցով:

Սահուն անցում ՀԾ-Հաշվապահ 7 համակարգին

ՀԾ-Հաշվետար-ը թույլ է տալիս ոչ միայն գործնական կիրառել համակարգը, այլև սովորել աշխատանքային միջավայրին և սահուն անցում կատարել ավելի ֆունկցիոնալ ՀԾ-Հաշվապահ 7 համակարգին: Ցանկացած պահի հեշտությամբ հնարավոր է տվյալները տեղափոխել ՀԾ-Հաշվապահ 7 համակարգ և շարունակել աշխատանքը ավելի ֆունցիոնալ տարբերակում:

Համակարգերի համեմատական աղյուսակ


Ֆունկցիոնալության տաբերություններ ՀԾ-Հաշվետար ՀԾ-Հաշվապահ 7
(անվճար)
Հիմնական ֆունկցիոնալություն
Գլխավոր գիրք + +
Բանկ և դրամարկղ + +
Դեբիտորների և կրեդիտորների հաշվառում + +
Ֆինանսական հաշվետվություններ, ԱԱՀ-ի հաշվարկ, Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ + +
Բազմարժութային հաշվառում + +
Հիմնական միջոցներ - +
Պահեստ - +
Աշխատավարձ - +
Համակցում ՊԵԿ-ի e-Invoicing համակարգին + +
Համակցում ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգին + +
Տիպային գործողությունների սցենարներ + +
Օժանդակ ֆունկցիոնալություն
Մեկից ավելի կազմակերպությունների հաշվառում + +
Օգտագործողի իրավասությունների կարգավորում + +
Excel-ում հաշվետվություններ գեներացնելու միջոցներ - +
Excel-ից տեղեկատվական տվյալների և փաստաթղթերի ներմուծում - +
Տվյալների արտահանում և ներմուծում XML ֆորմատի ֆայլերի միջոցով + +


Բեռնել
  • ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի պատվիրատուներ
  • ՀԾ-Հաշվետար նկարագրություն

ՀԾ-Հաշվապահ 7
Ցուցադրական (7.0.3)



ՀԾ-Հաշվետար