ՀԾ-ԿլիենտԲանկ
ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգը բանկային ծառայությունների սպասարկման համակարգ է: Այն հնարավորություն է ընձեռում ցանկացած պահի՝ 24/7 ռեժիմով, ղեկավարել Ձեր բանկային հաշիվները սեփական աշխատատեղից: Դուք խնայում եք Ձեր ժամանակն ու ծախսերը` բանկ այցելելու և հերթերում սպասելու փոխարեն: Համակարգը նախատեսված է կազմակերպությունների համար և տրամադրում է.
  • բանկային ծառայությունների լայն շրջանակ
  • բարձր մակարդակի անվտանգություն՝ շնորհիվ ներդրված նորագույն տեխնոլոգիաների
  • համակցում ՀԾ հաշվապահական համակարգերի հետ
  • ցանցային աշխատանքի հնարավորություն
  • ադմինիստրավորման համակարգ

ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգի օգնությամբ Դուք կարող եք

  • ստանալ տեղեկություններ
    • բանկային հաշիվների ընթացիկ մնացորդներ ու կամայական ժամանակահատվածով քաղվածքներ
    • բանկի կամ ՀՀ ԿԲ կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքներ
    • կատարված գործողությունների պատմություն (փաստաթղթի պատմություն)
  • կատարել գործարքներ
    • փոխանցումներ ՀՀ տարածքում (նաև խմբային) և ՀՀ տարածքից դուրս
    • արտարժույթի փոխանակումներ
  • ուղարկել կանխիկ գումարի ստացման հայտեր
  • ստանալ բանկից տեղեկություններ ստացված փոխանցումների մասին
  • ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի նամակներ` կցված ֆայլերով (MS Word, Excel և այլն)
  • արտահանել և ներմուծել տվյալներ .xml ֆորմատով

Ադմինիստրավորման հնարավորությունները

  • ստեղծել և ղեկավարել հաճախորդի օգտագործողներ (խմբագրել, հեռացնել, նշանակել հաշվետու ժամանակահատված և այլն)
  • օգտագործողներին տրամադրել իրավասություններ
  • ստեղծել և ղեկավարել արխիվներ, տվյալների պահոցի պահեստային պատճեններ
Բեռնել
  • ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԻնտերնետԲանկ օգտագործողի ձեռնարկ
  • ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգի նկարագրությունը


ՀԾ-ԿլիենտԲանկ
Ցուցադրական (3.9.0)