Բանկերին և ՈՒՎԿ-ներին

Հայկական Ծրագրեր ընկերությունը բանկերին, վարկային, ներդրումային և վճարահաշվարկային կազմակերպություններին առաջարկում է բիզնես պրոցեսների, հաշվապահական հաշվառման, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման և կազմակերպության ինֆորմացիայի փոխանակման կազմակերպման ամբողջական ավտոմատացում:

ՀԾ-Բանկ համակարգը կազմակերպության բիզնես գործընթացների, հաշվառման և հաշվետվությունների ավտոմատացման համալիր լուծում է:
ՀԾ-ԻնտերնետԲանկ և ՀԾ-ԿլինետԲանկ համակարգերը հնարավորություն են տալիս առանց լրացուցիչ մասնաճյուղեր բացելու և կազմակերպության անձնակազմը ընդլայնելու, ինտերնետի միջոցով մեծ արդյունավետությամբ իրականացնել հաճախորդների սպասարկումը` աշխարհի ցանկացած կետից և օրվա ցանկացած ժամին:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը համալիր լուծում է կազմակերպության հաշվապահության և նրա հետ առնչվող մի շարք գործընթացների ավտոմատացման համար:
ՀԾ-Հաշվապահ 6 համակարգն ապահովում է հաշվապահության բոլոր բաժինների արդյունավետ ավտոմատացում միջին և փոքր կազմակերպությունների համար:
CRM համակարգն ապահովում է հաճախորդի 360° պատկեր, թույլ է տալիս կառավարել հաճախորդի հետ աշխատանքի ամբողջ կենսացիկլը` մարքեթինգից մինչև վաճառք և սպասարկում:
Կորպորատիվ ինֆորմացիոն համակարգերը ՏՏ ենթակառուցվածքի հիմնական մասն են, որոնք իրենց մեջ ներառում են ինֆորմացիոն կենտրոններ, տվյալների պահոցներ, կապի համակարգեր և այլն: Դրանք թույլ են տալիս լավագույն ձևով կազմակերպել տվյալների պահպանումն ու անհրաժեշտության դեպքում` վերականգնումը, ինֆորմացիայի փոխանակումը ինչպես աշխատակիցների միջև, այնպես էլ` կազմակերպությունից դուրս գտնվող գործընկերների հետ:

Այս համակարգերից յուրաքանչյուրը գերազանց լուծում է այն խնդիրները, որոնց համար նախատեսված է: Հայկական Ծրագրերն առաջարկում է համակարգերը ոչ միայն որպես առանձին լուծումներ: Եթե կազմակերպությունն օգտագործում է մեկից ավելի համակարգեր դրանք կարող են ներդրվել սերտորեն համակցված տարբերակով, ինչը բազմապատկում է յուրաքանչյուր համակարգի արդյունավետությունը, թույլ է տալիս ստանալ կազմակերպության գործընթացների ավտոմատացման ամբողջական լուծում, ապահովում է լրացուցիչ հնարավորություններ ու հարմարավետություն:
Օրինակ` Բանկային համակարգի, Ինտերնետ բանկինգի և հաշվապահական համակարգերի համակցումը թույլ է տալիս անմիջապես հաշվապահական համակարգերից բանկ ուղարկել փոխանցումները և բանկից ներմուծել ու ավտոմատ ձևակերպել մուտքերը: CRM համակարգում իրական ժամանակում տեսնել հաճախորդի ֆինանսական տվյալները, որոնք պահվում են հաշվապահական համակարգում, էլեկտրոնային և թղթային նամակագրությունը: Այսպիսի բազմաթիվ լրացուցիչ հնարավորությունները շատ անգամ մեծացնում են աշխատանքի արդյունավետությունը, թույլ են տալիս կատարել աշխատաժամանակի հսկայական խնայողություն:

Բեռնել
  • ՀԾ-Բանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի նկարագրությունը