ՀԾ-Վաճառատեղ
Դուք բացել եք Ձեր առաջին խանութը և դեռևս խանութի հաշվառման համակարգ ձեռք բերելու հնարավորություն չունեք: Միգուցե խանութը փոքր է և պարզապես նպատակահարմար չեք համարում համակարգ ձեռք բերելը: Հայկական Ծրագրեր ընկերությունը նվեր է մատուցում բոլոր փոքր խանութներին` նրանց անվճար տրամադրելով ՀԾ-Վաճառատեղ նոր սերնդի համակարգը: ՀԾ-Վաճառատեղը կատարում է խանութի կարևոր գործարքները.

Վաճառք

  • հաճախորդի արագ սպասարկում,
  • գծիկավոր կոդ կարդացող սկաների կիրառում,
  • կանխիկ վճարում և մանրադրամի հաշվարկ,
  • տոկոսային զեղչի կիրառում,
  • ապառիկ վաճառք և գնորդների հետ փոխհաշվարկներ,
  • ապրանքային կտրոնի տպում,
  • համակցում նոր սերնդի ՀԴՄ-ի հետ,
  • քաշային ապրանքի վաճառք,
  • գնացուցակների հետ աշխատանք և տպում
  • գնապիտակների տպում:

Գնումներ

  • ապրանքների ձեռքբերում,
  • ապրանքների ինքնարժեքի հաշվառում միջին կշռված մեթոդով,
  • մատակարարների հետ փոխհաշվարկներ:

Հաշվետվություններ

  • ապրանքների գումարա-քանակային շարժ և մնացորդներ,
  • ապրանքների վաճառքների գումարային և քանակային ծավալների վերլուծություններ,
  • գնորդների և մատակարարների պարտք ու պահանջներ,
  • եկամուտ և ծախսեր,
  • վերլուծական դիագրամներ:

Ձեզ պետք է միայն բեռնել ՀԾ-Վաճառատեղը, տեղադրել այն և կարող եք անմիջապես սկսել աշխատանքը:

Հայկական Ծրագրեր ընկերությունը ավելի քան 12 տարի իր կողմից մշակված համակարգերի վճարովի տարբերակների հետ մեկտեղ կազմակերպություններին առաջարկում է նաև անվճար լուծումներ։ Անվճար համակարգերը հանդիսանում են լիարժեք աշխատանքային տարբերակներ և չեն պարունակում որևէ սահմանափակումներ։ Մեր առևտրային համակարգերը, ինչպես նաև նրանց անվճար տարբերակները, խորությամբ համակցված են նոր սերնդի ՀԴՄ-ների հետ։ Այդպիսիսն է նաև անվճար տրամադրվող ՀԾ-Վաճառատեղ ծրագիրը: Համակարգի համակցումը նոր սերնդի ՀԴՄ և առևտրային սարքավորումների հետ հեշտացնում են վաճառքի գործընթացը` հնարավորություն տալով արագ սպասարկել հաճախորդներին: Բազմաթիվ ՀԴՄ կիրառող կազմակերպություններ, օգտագործելով ՀԾ-Վաճառատեղ համակարգը, հնարավորություն կունենան խուսափել լրացուցիչ, որոշ դեպքերում զգալի ծախսերից, որոնք անհրաժեշտ են վաճառքների ավտոմատացման համակարգեր ձեռք բերելու և ներդնելու համար:

ՀԾ-Վաճառատեղ համակարգի հնարավորություններին կարող եք ծանոթանալ ուսումնական հոլովակներում: Դիտել



Տեղադրման և օգտագործման պարզություն

Համակարգի տեղադրումն ու դրա հետ հետագա աշխատանքը շատ պարզ են և չեն պահանջում կազմակերպությունում տեխնիկական մասնագետի ներկայություն: Անփորձ օգտագործողը կարող է կարճ ժամանակում լիովին յուրացնել այն: Համակարգի տեխնիկական պահանջները բարձր չեն, այսինքն կազմակերպությանը սովորաբար անհրաժեշտ չի լինում համակարգի շահագործման համար ձեռք բերել լրացուցիչ համակարգչային տեխնիկա կամ ծրագրային ապահովում:

Չի պահանջում հատուկ ուսուցում և ծավալուն ներդրման աշխատանքներ

Ծրագրի օգտագործման համար չի պահանջվում հատուկ ուսուցում: Ծրագրի ավելի խորը հնարավորություններին կարելի է ծանոթանալ Էլեկտրոնային ռեսուրսների միջոցով:

Ժամանակակից, գեղեցիկ, հարմար աշխատանքային միջավայր

  • Համակարգի աշխատանքային միջավայրը կառուցված է ծանոթ ու հարմար MS-Office ոճով: Սա թույլ է տալիս օգտագործողներին հեշտությամբ սկսել համակարգով աշխատանքը և խուսափել նոր աշխատանքային միջավայրին սովորելու համար ծախսվող ժամանակից և անհարմարությունից:
  • Համակարգն աշխատում է Unicode-ով, ինչը հնարավոր է դարձնում ցանկացած լեզվով մուտքագրված տվյալների հետ աշխատանքը:
  • Մուտքագրման ժամանակ կատարվող բազմաթիվ ստուգումներն ապահովում են տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը:
  • Համակարգն ունի գունային ու տառատեսակների տարբեր թեմաներ: Յուրաքանչյուր օգտագործող կարող է ընտրել համակարգի` իրեն առավելապես հարմար տեսքը:

Հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ

Հաշվետվություններում տվյալների ֆիլտրման, խմբավորման, հանրագումարների ավելացման, սյուների ընտրման գործիքները թույլ են տալիս անմիջապես աշխատանքի ընթացքում, առանց որևէ ջանքի համակարգից ստանալ ցանկացած տվյալ, ցանկացած տեսքով:

Վերլուծական դիագրամներ

Գործունեության արդյունավետությունը բնութագրող հիմնական ցուցանիշների գրաֆիկական արտացոլումը մեկ պատուհանում:

Համակցում MS Word, MS Excel, Open Office ծրագրերի հետ

Համակարգից տվյալները կարող են արտահանվել MS Word, MS Excel և Open Office միջավայրեր:

Արտահանում և ներմուծում

Բոլոր տվյալները արտահանվում և ներմուծվում են XML ֆորմատի ֆայլերի միջոցով:

Մշտապես թարմացվող համակարգ

Պարբերաբար լույս են տեսնում ՀԾ-Վաճառատեղ համակարգի նոր տարբերակներ: Նոր տարբերակներում ավելանում են նոր հնարավորություններ` օգտագործողի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար: Մեկ կոճակով կատարվում է վերջին տարբերակի ավտոմատ բեռնում և տեղադրում:
Բեռնել
  • ՀԾ-Առևտուր 6 համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Առևտուր 6 համակարգի պատվիրատուներ
  • ՀԾ-Վաճառատեղ համակարգի նկարագրությունը

ՀԾ-Առևտուր 6
Ցուցադրական (6.1.12)



ՀԾ-Վաճառատեղ