ՀԾ-4X պլատֆորմ

ՀԾ-Բանկ համակարգի «ՀԾ-4X պլատֆորմ» դասընթացը նախատեսված է բանկերի և վարկային կազմակերպությունների ծրագրավորողների համար:

Դասընթացի նպատակն է պատրաստել ՀԾ-4X պլատֆորմին տիրապետող մասնագետների, որի միջոցով բանկերը հնարավորություն են ստանում`

- ինքնուրույն գրել իրենց անհրաժեշտ առանձնահատուկ կիրառություններ, որն ավելի ճկուն է դարձնում Բանկի բիզնես գործընթացները,

- այլ կազմակերպության կողմից մշակած ինչ-որ ենթահամակարգ ինտեգրացնել ՀԾ-Բանկ համակարգին:

ՀԾ-Բանկ համակարգով աշխատող բանկերը ներկայումս լայնորեն կիրառում են ՀԾ-4X միջավայրը:


Նվազագույն պահանջներ – Դասընթացին մասնակցող մասնագետները պետք է ունենան`

  • Visual Basic, VBA կամ VB Script ծրագրավորման լեզուներից որևէ մեկի իմացություն և աշխատանքային փորձ,
  • SQL լեզվի իմացություն և աշխատանքային փորձ,
  • Տվյալների հենքերի վրա հիմնված կիրառական համակարգերի ծրագրավորման փորձ:

Տևողությունը - 10 դաս, 15 ժամ

Արժեքը - պայմանագրային` կախված մասնակիցների քանակից:

Բեռնել
  • Վարկային և գործառնական մաս
  • Սկսնակ ադմինիստրատորների ուսուցում
  • OLAP - Հաշվետվություններ և Վերլուծություններ
  • ՀԾ-4X պլատֆորմ
  • SPSS վիճակագրական փաթեթ
  • Ստրատեգիական Մտածելակերպ (Խաղերի Տեսություն)