ՀԾ-Հաշվապահ համակարգը ամպում

Ամպային տարբերակի դեպքում տվյալների պահոցները և պահուստային պատճենները գտնվում են ոչ թե կոնկրետ աշխատանքային համակարգչի վրա, այլ հատուկ սերվերային տարածքում:

Ամպային տարբերակը թույլ է տալիս էապես կրճատել շահագործման ծախսերը: Կարիք չկա գնել հզոր և թանկարժեք սերվերային համակարգիչ, ինչպես նաև ծախսեր կատարել տեխնիկական սպասարկման վրա:

Պահպանելով տվյալները ամպային տարածքում Դուք ստանում եք հասանելիություն տվյալներին 24/7 ռեժիմով:

Միացումը տվյալներին կատարվում է անվտանգ և գաղտնագրված կապուղով, որի շնորհիվ օգտագործողները կարող են ապահով աշխատել աշխարհի ցանկացած կետից` ինտերնետի առկայության դեպքում:

Կարելի է չմտածել տվյալների պահպանության մասին, դրանք գտնվում են հուսալի սերվերային տարածքներում (data centre), որտեղ կատարվում է ամենօրյա ավտոպատճենում:

Ում համար է արդյունավետ ամպային տարբերակը
Ղեկավարների

Ամպային տարբերակը ղեկավարներին թույլ է տալիս էապես կրճատել սերվերների և դրանց տեխնիկական սպասարկման վրա կատարվող ծախսերը:


Հաշվապահների

Հաշվապահներին հնարավորություն է տալիս ավելի ճկուն կազմակերպել իրենց աշխատանքային գրաֆիկը, քանի որ կարող են աշխատել և գրասենյակից, և տանը, և գործուղման մեջ:


Համակարգային ադմինիստրատորների

Համակարգային ադմինիստրատորների համար ավելի հեշտ կլինի սպասարկել ամպային տարբերակը, քանի որ անհրաժեշտություն չկա կատարել ցանցային կարգավորումներ կամ տվյալների ամենօրյա պահուստավորում:


ՀԾ տվյալների կենտրոն
Տվյալները պահվում են տվյալների կենտրոնում, որը համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին
  • շուրջօրյա անվտանգության ծառայություն
  • օդորակման և հրդեհամարման ինքնաշխատ համակարգերի առկայություն
  • պահուստային էլեկտրամատակարարման առկայություն
  • հիմնական և պահուստային գերարագ ինտերնետային կապերի առկայություն

Հեշտ անցում ամպային լուծումների
ՀԾ-Հաշվապահ համակարգի օգտագործողները կարող են գրանցվել էլ. փոստով, տվյալները տեղափոխել ամպ և շարունակել աշխատանքն ամպում: Ամպային տարբերակների ֆունկցիոնալությունը ամբողջովին համընկնում է լոկալ տարբերակի հետ:

ՀԾ-Հաշվապահ Մոբայլ հավելված

Հավելվածը նախատեսված է ամպային տվյալների պահոցներին օնլայն միանալու և տվյալներ դիտելու համար: Շատ հարմար է հատկապես կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի համար, քանի որ ցանկացած վայրից կարելի է վերահսկել հաշվառումը, վերլուծել և կայացնել որոշումներ: Հավելվածը հասանելի է և Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար: Հավելվածի հնարավորություններին կարող եք ծանոթանալ հոլովակի միջոցով. Դիտել




Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է ամպային տարբերակը

Ամպային տարբերակի դեպքում տվյալների պահոցները և պահուստային պատճենները գտնվում են ոչ թե կոնկրետ աշխատանքային համակարգչի վրա, այլ ՀԾ տվյալների կենտրոնում:

Որո՞նք են ամպային տարբերակի առավելությունները

Ամպային տարբերակով աշխատելու դեպքում հաշվապահական տվյալներն հասանելի են աշխարհի ցանկացած կետից: Կարելի է աշխատել ինչպես համակարգչով, այնպես էլ մոբայլ հավելվածի միջոցով: Վերջինս հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար:

Արդյո՞ք ապահով է ամպային տարբերակը

Ամպային պահոցները գտնվում են ՀԾ տվյալների կենտրոնում, որը համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին: Կատարվում է տվյալների կրկնակի պահպանում, ամենօրյա ավտոպատճենում և տվյալների կառուցվածքային ավտոմատ ստուգում:

Պարտադիր է արդյո՞ք ինտերնետի առկայությունը

Այո, պարտադիր է: Հարմարավետ աշխատանքի համար անհրաժեշտ է օպտիկական ինտերնետ կապ: Նախքան ամպային տարբերակին անցնելը կատարվում է ինտերնետ կապի որակի ստուգում ՀԾ մասնագետի կողմից:

Ի՞նչ պայմաններով է տրամադրվում ամպային տարբերակը

Սպասարկման մեջ գտնվող պատվիրատուներն ամպային տարբերակին անցում են կատարում առանց լրացուցիչ վճարման: Սպասարկման պայմանագրով տրամադրվում է 0.5 Գբ ծավալով ամպային պահոցների պահպանման տարածք և 1 Գբ ծավալով պահուստային պատճենների պահպանման տարածք: Լրացուցիչ տարածքի համար գործում է համապատասխան վճար` ըստ սակագնային պլանի:

Ինչպե՞ս անցնել ամպային տարբերակին

ՀԾ-Հաշվապահ համակարգի օգտագործողները կարող են գրանցվել էլ. փոստով, տվյալները տեղափոխել ամպ և շարունակել աշխատանքն ամպում: Մանրամասների համար կարող եք կապվել ՀԾ զանգերի սպասարկման կենտրոն` 060690000:

Հասանելի է արդյո՞ք ամպային տարբերակը ոչ աշխատանքային օրերին/ժամերին

ՀԾ տվյալների կենտրոնում գտնվող Ձեր տվյալները հասանելի են 24/7 ռեժիմով: Նույն ռեժիմով գործում է ՀԾ տելեգրամ խումբ` ամպային տարբերակի տեխնիկական հարցերի սպասարկման համար:

Ինչպե՞ս կարելի է ավելի մանրամասն ծանոթանալ ամպային տարբերակին

Հայկական Ծրագրերի Youtube ալիքում տեղադրված է ամպային տարբերակի մասին հոլովակ: Այն կարող եք գտնել այստեղ :

Բեռնել
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Հաշվապահ համակարգի պատվիրատուներ
  • ՀԾ-Հաշվետար նկարագրություն

ՀԾ-Հաշվապահ
Ցուցադրական (7.3.14)



ՀԾ-Հաշվետար